ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պողոսյան Ռոմեոին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Աբովյան ք․)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող նյութերից, – ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արմավիրի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների, ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 127 հանցանք. գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 9-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ...
Կարդալ ավելին »Նարեկ Մկրտչյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության աշխատանքները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ ...
Կարդալ ավելին »Աղվանի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք էր ընդունել. երթևեկությունը երկկողմանի փակվել էր
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկել են (մոտ ...
Կարդալ ավելին »Իրանի քաղաքացին կալանավորվել է իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով
2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 հատ թափանցիկ ժապավեն, 1 հատ ...
Կարդալ ավելին »Առաջնահերթություն է Երևանում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը. Ավինյան
Առաջնահերթություն է մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք կենսունակությունը կորցրած ծառերը՝ տնկելով արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ: Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը»,- գրել է Ավինյանը:
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդեն մեկ ամիս առաջ հաստատված էր վարչապետի մասնակցությունը գագաթնաժողովին: Հարցին՝ նախատեսվո՞ւմ են հանդիպումներ երկրների ղեկավարների հետ՝ վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Այդ մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»: Նշենք՝ վաղն Ազգային ժողովում կայանալու է կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որին մասնակցելու ...
Կարդալ ավելին »Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Հոկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 2.50-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նախորդ օրը փորձել են մտնել հարևանի բնակարան, տվյալ պահին ևս փորձում են մուտք գործել նույն բնակարան: Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ են մեկնել: Ոստիկանները շրջափակել են ...
Կարդալ ավելին »Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին․ տեսանյութ
Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Առաջնային փուլով՝ իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն:
Կարդալ ավելին »