Նախատեսվում է, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: Այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում՝ բյուջետային աջակցության վարկ ներգրավելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում: «2025 թվականի բյուջեի պակասուրդը լինելու է ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: Բայց պակասուրդի գումարները պետք է ուղղվեն կապիտալ ծախսերի կամ տնտեսության պոտենցիալը երկարաժամկետ մեծացնող միջոցառումների»,-ասաց Հովհաննիսյանը: 2024 թվականի բյուջեի պակասուրդը կազմում է ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ոստիկանական գվարդիան անմիջականորեն կմասնակցի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Ազգային ժողովում ոստիկանության գվարդիա ձևավորելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Սարգսյանը նշեց, որ այս նախաձեռնությունը չի ենթադրում ոստիկանության գվարդիայի մեկուսացում պաշտպանական ընդհանուր գործառույթից։ «Սա ենթադրում է ավելի թիրախային գործիքակազմի տրամադրում ոստիկանության գվարդիային։ Ի վերջո, մեր պետական համակարգում մարմինների գործառույթները ...
Կարդալ ավելին »Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք ...
Կարդալ ավելին »Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ թեկնածուների ցուցակի համալրման նպատակով
Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով: «Դատախազությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ, աշխատանքային օրերին ժամը՝ 09:30-12:30-ը և 14:30-17:30-ը: Մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Մրցույթն անցկացվելու է 2025 թվականի հունվարի ...
Կարդալ ավելին »10 ամսվա ընթացքում Երևանում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել. 2 մարդ մահացել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների ...
Կարդալ ավելին »Արարատյան դաշտում սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ. հողի մակերևույթին ջերմաստիճանը կլինի -5
Արարատյան դաշտում հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը օդում սպասվում է -1… -3 աստիճան ցուրտ: Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ նույն ջերմաստիճանն է սպասվում նաև հոկտեմբերի 27-28-ի գիշերը: Հողի մակերևույթին ջերմաստիճանը կլինի -4… -5 աստիճան ցուրտ։
Կարդալ ավելին »54-ամյա գորիսցին այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում
ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ 54-ամյա տղամարդը տանը կից այգում ապօրինի թմրանյութ է պահում։ Տվյալները ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե: Տանտերը այգուց իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսեր և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 721,41 գրամ զանգված: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։ Գորիսի քննչական բաժնում ...
Կարդալ ավելին »Արարատում ապօրինի ձեռնարկատիրության պատճառած 15 միլիոն դրամի վնասը վերականգնվել է
Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: Դատախազությունից հայտնում են, որ 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն ...
Կարդալ ավելին »Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Քաղաքապետարանից հայտնում են, որ պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ:
Կարդալ ավելին »Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հոկտեմբերի 23-ի գիշերը հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ ամենուրեք։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+11, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +7+10, Կոտայքի նախալեռներում ...
Կարդալ ավելին »