Հասարակություն

Կարմրուկի դեպքերը նվազել են, բայց պետք է զգոն լինել. ԱՆ

Հայաստանում վերջին ամիսներին կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավականին կայուն է. հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացվել է ընդհամենը 3 դեպք: Այդ մասին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյան՝ նշելով, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացված  3 դեպքն էլ բերովի է և Հայաստանում գրանցված դեպքերի հետ համաճարակաբանորեն կապված չեն: Այսինքն՝ անձը ...

Կարդալ ավելին »

Գողության և այլ պատճառներով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է

Հայաստանի կառավարությունն առաջարկել է երկարաձգել Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագիրը մինչև 2025 թվական։ Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։ Այս փոփոխությունն ուղղված է ծրագրի իրագործման արդյունավետության ապահովմանը և պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով։ Նշվում է, որ «Նորավան» ենթակայանի և էլեկտրահաղորդման գծի տարածքներում արձանագրվել են գողության դեպքեր, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ

ՀՀ-ում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ: Այդ մասին նշվում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:  «Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը: Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։ Քաղցկեղի ուսումնասիրման ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ շնագիտական կենտրոնը հրավիրում է դասընթացի՝ աշխատանքի հնարավորությամբ

Ի՞նչ դասընթաց է Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի նոր հնարավորություն է առաջարկում Շնագիտական կենտրոնում։ Եթե կենդանասեր եք, սիրում եք աշխատանքը շների հետ, ուզում եք մասնագիտանալ շնագիտության ոլորտում և նպաստել երկրի անվտանգության ապահովմանը, ապա սա Ձեր հնարավորությունն է: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը հայտարարում է նախապատրաստական դասընթացի մեկնարկի մասին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան ՊԵԿ շնագիտական կենտրոնի մաքսային ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Մարզերում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։  Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կլինեն տեղումներ, ...

Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ ...

Կարդալ ավելին »

Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը համաձայնել են մասնակցել տրանսպորտային համակարգի թեմայի շուրջ բանավեճին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնել են մասնակցել Factor TV-ի կազմակերպած բանավեճին՝ Երևանի հանրային տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխությունների թեմայով։   Factor TV-ի լրագրող Ռոբերտ Անանյանը հայտարարել էր, որ առաջարկում է բանավեճ անցկացնել ուղիղ եթերով՝ քննարկելու մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր մոդելը և Երևանի կառավարմանն առնչվող այլ կարևոր հարցեր։  Քաղաքապետի մամուլի ...

Կարդալ ավելին »

Բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է 666 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության  տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։  Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  «Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը, որը եթեր կհեռարձակվի այսօր երեկոյան»,- գրել է Փաշինյանը։ 

Կարդալ ավելին »

Ֆրանսիան հստակ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. նախարար

Ես միշտ պաշտպանելու եմ ֆրանս-հայկական բարեկամությունը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադդադը։ «Պատիվ ունեցա հանդիպելու Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։ Մեր ջերմ զրույցի ընթացքում ես նրան հիշեցրի Հայաստանի ինքնիշխանությանը Ֆրանսիայի միանշանակ աջակցության մասին»,- գրել է նա։

Կարդալ ավելին »
ajax-loader