Հասարակություն

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Ակյդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Կարդալ ավելին »

Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում նոյեմբերի 27-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:  Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: 

Կարդալ ավելին »

Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանով փ.8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։ Մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։ «HOWO» մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հիշեցում Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը ներկայացրել է երեխաների իրավունքների նոր օրենսդրական փաթեթ

Հայաստանի կառավարությունը «e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակել է մի շարք օրենքների նախագծեր, որոնք ուղղված են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը։ Նախագծերն անդրադառնում են ընտանեկան, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքի մշակմանը։ Նախագծերի փաթեթը նպատակ ունի լուծելու մի շարք համակարգային խնդիրներ, որոնք կապված են երեխաների իրավունքների պաշտպանության հետ, այդ թվում՝ երեխայի կարծիքի ...

Կարդալ ավելին »

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք  հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 դդ․ եկեղեցական համալիր, Աղջոց Սբ. ...

Կարդալ ավելին »

Տգիտությունը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը համացանցի իր էջերում անդրադարձել է նոյեմբերի 24-ին արած գրառմանն այն մասին, որ իր 3 էջով 1 ամսում հաջողվել է 17-18 միլիոն դիտում ունենալ, և առաջարկում էր 2025 թվականը հայտարարել կրթվելու տարի: Նա, մասնավորապես, նշել է. «2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո  22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն ...

Կարդալ ավելին »

Կրակոցներ Երևանում․ պարզվել է՝ կրակողն անչափահաս է

Նոյեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի 22 Ա հասցեի առաջին հարկում գործող կարի արհեստանոցի վահանակի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի ...

Կարդալ ավելին »

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին՝ կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Ոստիկանությունից հայտնում են, որ ,ոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ...

Կարդալ ավելին »

Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի

Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որոնցում կուտակվում են քաղաքացիների կենսաթոշակային վճարները, շարունակում է բարձր տեմպով աճել: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:  «Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,– ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը: ...

Կարդալ ավելին »
ajax-loader