Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։ Լրագրողը Պեսկովին հարցրել է՝ արդյոք Մոսկվան հույս ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքի վերականգնման առումով, և արդյոք Ռուսաստանը պատրաստ է դրան սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։ «ՀԱՊԿ-ը անկախ, հասուն, կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը։ Աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտնել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- պատասխանել է Պեսկովը։
Կարդալ ավելին »Հասարակություն
Անվտանգության խորհրդի քարտուղարը հուսով է, որ ԵՄ-ը կերկարացնի ՀՀ-ում քաղաքացիական առաքելության մանդատը
Հայաստանը չի բանակցում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկրից դուրս բերելու շուրջ։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը վերաբերում է ԵՄ եւ Հայաստանի հարաբերություններին։ Հուսով ենք, որ Բրյուսելը կերկարաձգի այս առաքելության մանդատը։ Մենք ոչ մի երկրի հետ մեր հարաբերությունները չենք բարելավում երրորդ երկրի հաշվին։ «Հայաստանը կարծում է, որ պետք է սերտացնի իր հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ»,- ավելացրել է նա։ Գրիգորյանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող գաղտնի կայացվել։ «Մենք գնահատում ենք իրավիճակը եւ այդ գնահատականի հիման վրա որոշումներ ենք կայացնում։ Մենք քաղաքական որոշում ենք կայացրել եւ հրապարակայնորեն հայտարարել ենք։ Երբ ՀԱՊԿ-ի վերաբերյալ (նոր– խմբ.) որոշում կայացվի, դա նույնպես հրապարակայնորեն կհայտարարվի»,- նշել է նա։
Կարդալ ավելին »Հայտնի է՝ որ ընկերությունը կպատրաստի Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի փաթեթը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է գնման ընթացակարգով «Ջի Էմ Փի ինթերնեյշնլ Ջի Էմ Բի Էյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությանը պատվիրված գլխավոր հատակագծի հայեցակարգի հիման վրա, ինչպես նաև նույն ընկերության հետ համագործակցությամբ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ...
Կարդալ ավելին »Անհետ կորած 22 զինծառայողի ընտանիք ևս մեկ ամիս կստանա 300-հազարական դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300-հազարական դրամի աջակցությունը: Այդ ծրագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, որոշվեց, որ հունվարին եւս զոհված զինծառայողների ընտանիքները կստանան այդ աջակցությունը: Որոշման ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունվար ամսվա համար կազմում է 6.600.000 ՀՀ ...
Կարդալ ավելին »Նախընտրական տարով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն միջամտել ՀՀ ներքին գործերին. ԱՀԾ զեկույց
Ամենայն հավանականությամբ, արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք, այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։ «2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և ...
Կարդալ ավելին »Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։ «Այս առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի»,- նշվում է զեկույցում։ Կառույցը քիչ հավանական է գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների համար նոր ստանդարտներ է առաջարկում
Ունենք ավելի քան 400 արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ և մարզադպրոցներ, որտեղ սովորում է ավելի քան 100 հազար երեխա: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմով սահմանել այս հաստատություններում աշխատող մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, ինչը թույլ է տալու հասկանալ, թե որն է ծառայությունների տրամադրման ստանդարտը, և այդ իմաստով հնարավոր է դառնում որակական միևնույն չափանիշներ սահմանել բոլոր հաստատությունների համար: Այդ ...
Կարդալ ավելին »Մոսկվան գնահատում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ կապերը. Լավրով
Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, և Ռուսաստանը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։ Սերգեյ Լավրովի դիտարկմամբ՝ 2024 թվականը հեշտ չի եղել երկկողմ հարաբերությունների համար, և Մոսկվան վճռական է անկեղծորեն քննարկել օրակարգային բոլոր հարցերն այն մթնոլորտում, որին աջակցում են Ռուսաստանի և Հայաստանի ...
Կարդալ ավելին »Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին՝ ժամը 10։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները ...
Կարդալ ավելին »Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ
Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. Պարեկները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու պարեկները սեփական ...
Կարդալ ավելին »