Հասարակություն

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Մայիսին նա կդառնար 72 տարեկան։ Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։ 2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով ...

Կարդալ ավելին »

Արփինե Սարգսյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է միգրացիոն գործակցությունը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։ Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։ ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության որդեգրած ...

Կարդալ ավելին »

Yandex-ում կներառվեն նաև տրոլեյբուսները. հասանելի է ավտոբուսների տեսահսկման առցանց համակարգը

Ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը: Դա հնարավորություն կտա դիտարկել, կառավարել երթերն ու դրանց միջակայքերը։ Հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգն առցանց ռեժիմով։ Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Այս համատեքստում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց՝ Yandex հավելվածում նախատեսվում է ներառել ոչ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել ԱՊՀ առաքելությանը Բելառուսում. Լեբեդև

ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցել են Բելառուսի նախագահի ընտրություններին որպես դիտորդներ, բացի Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացի, ցավոք, Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից»,- ասել է նա։

Կարդալ ավելին »

Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը

Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ...

Կարդալ ավելին »

Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի կարգապահական պատասխանատվության է ենթարկել

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում արդարադատության նախարարի կողմից 3 նոտար՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

Կարդալ ավելին »

Գայի պողոտայում բախվել են Ford Transit-ը և Ford Mustang-ը. կա վիրավոր

Հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Ford Mustang» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ «Ford Transit»-ը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը հանձնել է պատանդների ցուցակը, որը տեղեկություն է պարունակում գերիների մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է փոխանցել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ցուցակը, որոնց նախատեսում է ազատ արձակել անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Արմատականների փոխանցած փաստաթուղթը պարունակում է «անհրաժեշտ տեղեկատվություն» պատանդների մասին, նշել են շարժման ներկայացուցիչները։ «Կիրակի երեկոյան ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն գերիների [պատանդների] ցուցակի վերաբերյալ, որոնք ազատ են արձակվելու Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ընթացքում»,- նշվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram-ալիքում հրապարակված հայտարարությունում։ Շարժումը չի հստակեցրել, թե քանի անուն կա ցուցակում, եւ թե կոնկրետ ինչ տեղեկություններ են քննարկվում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ցուցակն ստանալու լուրը։

Կարդալ ավելին »

Անմեղ քաղաքացուն բաժնում ծեծել են, ապա արձակել․ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը. ՀՔԱՎ

2025թ․-ի հունվարի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լ․ Սեփխանյանի նախագահությամբ որոշում է կայացրել բավարարելու կազմակերպության իրավական պաշտպանության ներքո գտնվող Վ․Մ․-ի ձերբակալման արձանագրության իրավաչափության վերաբերյալ ներկայացված դիմումը։ Այդ մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Սույն թվականի հունվարի 10-ին առավոտյան ժամը 7։45-ին քաղաքացի Վ․Մ․-ի  բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով 2 անձ, ...

Կարդալ ավելին »

ՀՀ դպրոցների ռուսաց լեզվի մի խումբ ուսուցիչներ որակավորման բարձրացման դասընթաց են անցել

Ավելի քան 50 ուսուցիչներ Հայաստանի ավելի քան 45 քաղաքներից և գյուղերից հունվարի 25-ին Երևանում մասնակցել են «Ռուսերենը որպես օտար լեզու. տեսական և գործնական հիմքեր» անվճար խորացված վերապատրաստման դասընթացին։ Դասընթացները կազմակերպվել են «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի աջակցությամբ: «Ոմանց համար ռուսաց լեզվի անվճար դասընթացները Հայաստանում անիրական բան են թվում, կարծես ...

Կարդալ ավելին »
ajax-loader