Հասարակություն

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 5-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում  են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2+3, Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 149 դեպք. գրանցվել է 6 ավտովթար. վիրավորվել է 6 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-ից 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 23, ֆիզիկական ներգործության ու խարդախության` 13-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, վարժական հավաքից խուսափելու՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման և ...

Կարդալ ավելին »

Ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով քրվարույթներից 5-ն ուղարկվել է դատարան

2024 թվականին ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։  Այս մասին  հայտնել են Քննչական կոմիտեից։ «5-ը կարճվել է, իսկ ընթացքները դեռևս չլուծված քրեական վարույթներով իրականացվում  է պատշաճ , համակողմանի և անաչառ նախաքննություն»,–ասված է հարցման պատասխանի մեջ։ Իրավապաշտպանների տվյալներով՝ 2024 թվականին ոչ մարտական պայմաններում ...

Կարդալ ավելին »

Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է մայրության նպաստի նշանակումն ու վճարումը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ...

Կարդալ ավելին »

Երբ առողջական խնդիրներով զորակոչիկը ներգրավվում են ԶՈՒ-ում, ծառայության պայմանները հանգեցնում են խնդիրների սրմանը. ՄԻՊ

Զորակոչիկները, որոնք ունեն առողջական խնդիրներ և ներգրավվում են Զինված ուժեր, ծառայության պայմանները հանգեցնում են խնդիրների սրմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։ Նա նշեց, որ ծառայության ընթացքում պայմանները փոխվում են. քաղաքացիական կյանքում նույն ...

Կարդալ ավելին »

Տուգանք, կարճաժամկետ ազատազրկում. ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքից խուսափելու համար պատասխանատվությունը

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։ Ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու տարբեր ձևերը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում ամբողջությամբ գնահատել քաղաքացիների կողմից այս գործընթացից խուսափելու դեպքերը։ Օրենքի բացերի պատճառով որոշ քաղաքացիներ օգտագործում են ձևական պատճառաբանություններ՝ վարժական հավաքներից ...

Կարդալ ավելին »

Վաղարշապատի 45-ամյա բնակիչը տան նկուղում թմրանութ է պահել․ 3 անձ է ձերբակալվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված տվյալները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ և մոտ 3 գրամ շոկո թմրամիջոցի նմավող զանգված: Երիտասարդը ...

Կարդալ ավելին »

Մարդիկ բողոքում են, որ առողջական կոնկրետ խնդիրների հետ կապված զորակոչիկներին ուղեգրեր չեն տրամադրվում. ՄԻՊ աշխատակից

Ձմեռային զորակոչի ընթացքում բողոքների հիմնական ուղղվածությունը նույնությամբ մնացել են, խնդիրները վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։ Նրա խոսքով, բողոքների մեծամասնությունը վերաբերում է հենց հետազոտություններին, կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացություններին, ...

Կարդալ ավելին »

Դավթաշենում անհայտ անձինք փորձել են ծառերի սպանդ իրականացնել

Այսօր՝ փետրվարի 4-ին, Երևանում, ժամը 11:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք փորձել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի վերջնամասում՝ դեպի Զովունի տանող հատվածում գտնվող կանաչ ծառերի սպանդ իրականացնել, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են թաղապետարանից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք հայտնաբերել են, որ 3 ծառ «քոքից» մասամբ կտրված է, 2 ծառերի բների վրա ...

Կարդալ ավելին »

Պետությանը կվերադարձվի Երևանում հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ...

Կարդալ ավելին »
ajax-loader