Փետրվարի 3-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Նիսանի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Արարատի մարզի պարեկային ծառայողները փետրվարի 4-ին վերոհիշյալ «Նիսանը» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Կարդալ ավելին »Հասարակություն
Մերձավանում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել։ ՆԳՆ–ից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ ...
Կարդալ ավելին »Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի 2025 թվականի մեկնարկը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ ՄԻՊ-ի աշխատակազմը տարվա ընթացքում նախատեսում է կազմակերպել այցեր տարբեր ուսումնական հաստատություններ և հյուրընկալել ուսումնական հաստատությունների սաներին՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունն իրենց իրավունքների և ՄԻՊ հաստատության գործունության վերաբերյալ։ 2025 թվականի ընթացքում ՄԻՊ այցելած առաջին խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի սաներն են։ Հանդիպման ընթացքում երեխաներին ...
Կարդալ ավելին »«Զանգեզուրի միջանցք» նախագիծը ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է. «Գեղարդ» հիմնադրամ
Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթները շարունակում են մաս կազմել հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող միջազգային և միջպետական շփումների: Այս մասին գրել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը: ««Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային։ Թեև նախկինում՝ բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին ...
Կարդալ ավելին »Լորուտ գյուղում այրվել է մեկհարկանի փայտե շինություն
Փետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։
Կարդալ ավելին »Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում․ ՆԳՆ
Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատգամավորը գրել է, որ իրեն դիմել են բազմաթիվ ջավախահայեր՝ բարձրաձայնելով իրավիճակը։ Ըստ պատգամավորի՝ շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով և վարորդական վկայականով։ ՀՀ պարեկային ...
Կարդալ ավելին »Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- նշել է նա: Հակակոռուպցոին կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։
Կարդալ ավելին »Գիշերը հարձակում է եղել Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա. հնչել են կրակոցներ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Այս գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Այդ մասին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի ...
Կարդալ ավելին »PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Բջջային էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր է ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Այդ մասին իրազեկող տեսանյութ է հրապարակել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: «Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- ասվում է տեսանյութի մեջ:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կատարելագործել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով նաև հարկ վճարողների առաջարկությունները, 2025 թվականից կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հարկային պարտավորություններ բաժնում ներդնելով նոր «Անձնական հաշվի քարտ» էջ, հայտնում են ՊԵԿ-ից՝ ընդգծելով, որ նորույթը զգալիորեն պարզեցրել է հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։ Իրականացված փոփոխություններից մեկով վարչական ակտերով ներկայացված պարտավորություններն առանձնացվել են հարկատեսակների պարտավորություններից․ հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկատեսակների ԱՀՔ-ում, իսկ վարչական ակտերով ներկայացված ...
Կարդալ ավելին »