Հասարակություն

Հիմնանորոգվել է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի՝ Դիլիջանով անցնող 2 կմ երկարությամբ հատվածը. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգված հատվածից: «Հիմնանորոգվել է Դիլիջան ֊ Վանաձոր ճանապարհի Դիլիջան քաղաքով անցնող 2 կմ երկարությամբ հատվածը»,- գրել է նախարարը:

Կարդալ ավելին »

ԱԱՏՄ-ն սահմանել է սուր շնչառական վարակների նվազեցման և տարածումը կանխարգելելու կանոններ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված՝ հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով, ՀՀ առողջապահության նախարարի 2017 ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 106 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 11 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-ից 6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես, թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք ...

Կարդալ ավելին »

Գայլերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. թաքնված նկարահանում

Թաքնված տեսախցիկներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆիքսել են գայլերի։ Տեսանյութը հրապարակվել է արգելոցի ֆեյսբուքյան էջում։ Գայլերի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։

Կարդալ ավելին »

Վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին. hայտարարություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների» կոալիցիաները հայտարարություն են տարածել կապված հարկային նոր կարգավորումների արդյունքում փաստաբանական ծառայությունների անմատչելիության հետ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հարկային օրենսգրքի արդեն ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգ: Ըստ Փաստաբանների պալատի հաշվարկների, փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ...

Կարդալ ավելին »

Թանգարանների փակման դեպքում ով է տնօրինելու թանգարանային առարկաները

Կառավարությունն իր այսօրվա՝ հաստատեց վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թանգարանների վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման դեպքում թանգարանային առարկաների հետագա տնօրինման իրավական կարգավորման համար մինչ այժմ բացակայում է միասնական ընթացակարգը: Ուստի նման իրավիճակներում թանգարանային առարկաների հետագա տնօրինումը, դրանց պատշաճ պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել միասնական ընթացակարգ: ...

Կարդալ ավելին »

Դատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 5-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Զ․Ս․-ին։ Վերջինիս անդրավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են թաքցված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,87 գրամ բուսական զանգված։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Հայտնաբերված փաթեթն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Կարդալ ավելին »

Մարզերի մեծ մասում սպասվում  է ձյուն

Փետրվարի 7-ի գիշերը հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում  է ձյուն, լեռներում օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Օրվա մնացած ժամերին տեղումները կշարունակվեն առանձին վայրերում։ Սպասվում է նաեւ հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում է ձյուն, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Գգիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, ...

Կարդալ ավելին »

Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի ընկերության հետ. ԶՊՄԿ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել ...

Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում կստանան նաեւ ՊՊԾ զինծառայողները

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում փոփոխություն կատարեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, որով այդ օրենքի կարգավորումները կտարածվեն նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Կարդալ ավելին »
ajax-loader