«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը հնարավորություն են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը։ Այս պահին «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, և շուտով ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Փաշինյանը ֆրանսահայերի հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Վարչապետ ...
Կարդալ ավելին »Սարալանջի ճանապարհին 22-ամյա վարորդը BYD-ով դուրս է եկել փողոցից ու մասամբ հայտնվել փոսում
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վահե Ավագյանը իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի 59 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել փոսում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ավտոմեքենան փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ մեծ ...
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովը նշել է Հայաստանի հետ մերձեցման մասին
Եվրամիության հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, բայց Հայաստանն առայժմ անդամակցության պաշտոնական հայտ չի ներկայացրել, «Известия»-ին տեղեկացրել են Եվրահանձնաժողովում։ «Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ եւ Հայաստանի հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան այժմ։ Վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցությունը ցույց է տվել դա»,- նշվել ...
Կարդալ ավելին »Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետվություն
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հունվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և ...
Կարդալ ավելին »Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը։ Այս մասին նշվել է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունում, որը տարածվել է Մակրոնի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ «Հանրապետության նախագահը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արհեստական բանականության գագաթաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել այս երկուշաբթի՝ 2025թ. փետրվարի 10-ին, Ելիսեյան պալատում։ Պետության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արհեստական բանականության գագաթաժողովին մասնակցելու համար, որը ցույց է տալիս Հայաստանի եւ ԵՄ տեսակետների համընկնումը նորարարության եւ նոր տեխնոլոգիաների հարցերում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նախագծերի զարգացումը հատկապես էներգետիկայի, պաշտպանության եւ տրանսպորտի ոլորտներում։ Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Երկրի ղեկավարը հաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաեւ հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ խաղաղության, անվտանգության եւ ժողովրդավարության հայ ժողովրդի ձգտմանը։ Հանրապետության նախագահը եւ Հայաստանի վարչապետը քննարկել են կենսաբազմազանության վերաբերյալ #COP17-ի նախապատրաստականաշխատանքները, որը Հայաստանը կհյուրընկալի 2026թ.։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան լիովին պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նախապատրաստվելու #COP17-ին»,- նշվել է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։
Կարդալ ավելին »Հունվարի ուղևորափոխադրման տվյալներով` 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ենք 313 դրամ․ Ավինյան
Հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար՝ օրական միջինը 308,500: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Միայն «Երևան ավտոբուսի» ուղևորափոխադրումների քանակը կազմել է 6 մլն 936 հազար»,- նշեց նա: «Հունվար ամսվա ուղևորափոխադրման քանակի հիման վրա՝ 6մլն 936 հազար ուղևորափոխադրման դեպքում, 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ...
Կարդալ ավելին »Բոյկոտի հետևանքով իշխանությունը հանդես է եկել զիջումների նոր շարքով Երևանի տրանսպորտի հարցում
Երեւանի ավագանին այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում քննարկում է Երեւանում հանրային տրանսպորտի սակագների սահմանման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների նախագծին: Հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով նշեց. «Գործող որոշմամբ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն նաև Երևան քաղաքի հաշվառում: Այժմ նախատեսվում է Երևան քաղաքի հաշվառման պահանջը հանել, այսինքն արտոնյալ սակագներով տոմսեր ձեռք բերելու իրավունք տալ նաեւ Երևանի հաշվառում ...
Կարդալ ավելին »«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Արմինե Խերանյանը երդվեց
Ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստի սկզբին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Նա, մասնավորապես, ասաց. «ԿԸՀ-ն ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի Հայաստան կուսակցության կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղախաղ ժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։ Շնորհավորենք տիկին Երանյանին»: ...
Կարդալ ավելին »Դեկտեմբերի 21-ի համեմատ, ցերեկվա տևողությունը երկարել է մոտ 51 րոպեով
Դեկտեմբերի 21-ի համեմատ, ցերեկվա տևողությունը երկարել է մոտ 51 րոպեով: Այս մասին իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
Կարդալ ավելին »