Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից` փոխանցելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։
Կարդալ ավելին »Հասարակություն
Եվս 5 քննական ավտոմոբիլ․ կրճատվի քաղաքացիների սպասելաժամանակը
Հանրությանը մատուցվող ծառայությունների որակի լավարկումն ու քաղաքացիների արագ և արդյունավետ սպասարկումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից են։ Այդ համատեքստում նախարարությունում իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների համալրման ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը օրերս համալրվել է հատուկ գործնական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Այն քննությունների ընթացքում անխոչընդոտ և թափանցիկ մթնոլորտ ...
Կարդալ ավելին »Երևանում սպասվում է ձյուն
Փետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևանում սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -4+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 134 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 19, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 18, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու՝ 6-ական, անձնական ունեցվածքի ...
Կարդալ ավելին »Արձանագրվել է 13 000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
ԲԸՏՄ-ն ներկայացրել է 2024թ. վերահսկողության արդյունքները: Իրականացվել է՝ 5 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 մասնաճյուղում: Արձանագրվել է՝ 916 իրավախախտման դեպք, 13,013 ապօրինի հատված ծառ, 3,778.5խմ ապօրինի փայտանյութ: Կիրառվել է՝ 293 վարչական տույժ, 29,910,000դր. տուգանք: Հաշվարկվել է՝1,136,214,472դր. պատճառված վնաս: Վայրի կենդանիների արտահանման, պահման պայմանների խախտման և ապօրինի որսի՝ 62 դեպք: Առգրավվել է՝ 7 զենք, 50 փամփուշտ, 73 լողամիջոց, 923 ձկնորսական ցանց 2,589 ...
Կարդալ ավելին »Հայաստանը դադարեցրեց Եվրասիական Կինոակադեմիայի ստեղծման պայմանագրի գործողությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական Կինոակադեմիայի ստեղծման մասին 1997 թվականի մարտի 27-ի հիմնադիր պայմանագրի գործողության դադարման մասին» արձանագրությանը: Համաձայնագրի նպատակն էր զարգացնել ժամանակակից բազմազգ կինոմշակույթը, պահպանել ազգային կինեմատոգրաֆի ավանդույթները և ընդլայնել այն՝ նոր թափ հաղորդելով ԱՊՀ անդամ երկրներում մշակույթի ոլորտում համագործակցության և փոխգործակցության զարգացմանը: Արձանագրության կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Համաձայնագրի՝ արդիականությունը կորցրած լինելու հանգամանքով: ՀՀ կրթության, ...
Կարդալ ավելին »Կոչ եմ անում` երեխաներին ուղարկեք խմբակներ, դրա համար հետո սոցիալական կրեդիտ եք հետ ստանալու. Փաշինյան
Մինչև այս պահը դե յուրե որոշված էր, որ համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտներով քաղաքացիները կարող էին հետ ստանալ մանկապարտեզների, դպրոցների և բուհերի ուսման վարձերի պարագայում և առողջապահության ապահովագրության դեպքում. Այժմ այդ շրջանակն ընդլայնվում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պարզաբանեց, թե ինչ է սոցիալական կրեդիտների համակարգը. «Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք ...
Կարդալ ավելին »Կատարի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կկանոնակարգվի
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագրին: Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը:
Կարդալ ավելին »Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա
Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. փետրվարի 12-ին Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: ...
Կարդալ ավելին »Սպասվում է ձյուն
Հայաստանի շրջանների զգալի մասում ձյունը կսկսվի փետրվարի 13-ի ուշ երեկոյան։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վրկ։ Ինչպես հայտնեցին «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում ուշ երեկոյան սպասվում է ձյուն։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -18-23, ցերեկը՝ 0-5, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ 0-4, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +1+4, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -3+2, Լոռի՝ գիշերը՝ ...
Կարդալ ավելին »