Լուրեր

Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը

Monument Watch-ը ահազանգում է․ Մայիսի 11-ին Շուշիում ստորագրվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի և ISESCO-ի միջև համագործակցության հուշագիր, որը նախատեսում է մշակույթի, գիտության և կրթության ոլորտում փորձի փոխանակում նոր տեխնոլոգիաների մշակում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացում։ Հիշեցնենք, որ ISESCO-ն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) մասնագիտացված ճյուղն է, որն զբաղվում է իսլամական կրթական, գիտական և մշակութային հարցերով՝ նպատակ ունենալով  ամրապնդել կապերը իսլամական ազգերի ...

Կարդալ ավելին »

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը 5 օրով մեկնում է Փարիզ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր քաղաք Փարիզում:  «Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:  Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Կարդալ ավելին »

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում գործակցության ընդլայնման համաձայնագիր

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Այս մասին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ...

Կարդալ ավելին »

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում խոշոր ներդրողներից է, մասնակցել է 200-ից ավել ծրագրերի ֆինանսավորմանը․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակն ընդարձակ է։ ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։  Նա նախ և առաջ շնորհավորեց բոլորին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 30-րդ տարեկան հանդիպումն իրականություն ...

Կարդալ ավելին »

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը

 ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Մասնավորապես փակ կլինի ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 15-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 78.61 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 82.94 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 15-05-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.74%-ով և կազմել 2366.00 դոլար, արծաթի գինն աճել է 0.66%-ով և կազմել 28.84 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 5.79%-ով և կազմել 1068.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 15-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 39558.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 5246.68 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 16511.18 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 15-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 18716.42 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 8225.80 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 8428.13 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 1194.63 կետ:

Կարդալ ավելին »

Նավթի համաշխարհային պահանջարկը՝ ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ

ՕՊԵԿ-ը պահպանել է 2024 և 2025 թվականներին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ իր կանխատեսումները՝ համապատասխանաբար օրական 2.2 միլիոն և 1.8 միլիոն բարել: Նավթի պահանջարկը 2024 թվականին կարող է հասնել 104.5 միլիոն բարել/օր, իսկ 2025 թվականին՝ 106.3 միլիոն բարել/օր: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, ըստ ՕՊԵԿ-ի գնահատումների, նավթի պահանջարկն աճել է օրական 2.4 միլիոն բարելով: Իսկ երկրորդ և երրորդ եռամսյակներում կազմակերպությունն ակնկալում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader