Չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok սոցիալական հարթակը կարող է կրճատել Մեծ Բրիտանիայի այն ստորաբաժանման հարյուրավոր աշխատակիցներին, որը զբաղվում է բովանդակության մոդերացիայով և հարթակի անվտանգության ապահովմամբ: Այս մասին գրում է Financial Times-ը։ Այս ստորաբաժանման աշխատակիցները ղեկավարությունից նամակ են ստացել, որտեղ ասվում է, որ ընկերությունն այլևս չի իրականացնի մոդերացիա Լոնդոնից։ Բրիտանական կապի ոլորտի աշխատողների արհմիության գնահատմամբ՝ Լոնդոնի ստորաբաժանման աշխատակիցների թիվը մոտ 300 ...
Կարդալ ավելին »Լուրեր
9 երկիր միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
Ինը եվրոպական պետություններ միացել են Եվրամիության հակառուսաստանյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են հուլիսի 15-ին մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ: Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Խոսքը վերաբերում է Ալբանիային, Բոսնիա և Հերցեգովինային, Իսլանդիային, Լիխտենշտայնին, Մոլդովային, Նորվեգիային, Հյուսիսային Մակեդոնիային, Ուկրաինային և Չեռնոգորիային: Հուլիսի 15-ին ԵՄ խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ էր կիրառել 9 անհատի և 6 կազմակերպության նկատմամբ՝ ի պատասխան ...
Կարդալ ավելին »Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը սկսել է նվազել
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 8-ի դրությամբ, կազմել է 18-19.9 աստիճան: Այդ մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում լճի ջերմաստիճանը բարձր էր 20 աստիճանից։
Կարդալ ավելին »Կրետեի հայկական եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Կրետե կղզու Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի ...
Կարդալ ավելին »Վանաձորում 32-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթ է ենթարկել 64-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սոխումի փողոցի 140 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթi է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Ղ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմեl, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ ...
Կարդալ ավելին »Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»: «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Չինգիզ Այթմատովի տուն–թանգարան. հենց նա է շրջանառության մեջ դրել Մանկուրտ բառը
Ղրղզստանում այցելեցի Չինգիզ Այթմատովի տուն թանգարան: Հենց այս հանճարեղ արձակագիրն է շրջանառության մեջ դրել Մանկուրտ բառը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Մանկուրտը, ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի, գերեվարված անձ է, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ ...
Կարդալ ավելին »Jeep Cherokee 2026. նոր սերունդ՝ հիբրիդային համակարգով
Jeep-ը երկու տարվա դադարից հետո վերադարձրել է Cherokee մոդելը։ 2026 մոդելային տարվա քրոսովերը ներկայացվել է նոր սերնդով․ այն դարձել է ավելի մեծ, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով և ստացել է հիբրիդային շարժիչային համակարգ։ Նոր Jeep Cherokee-ն համալրված է Stellantis ընկերության 350-վոլտանոց հիբրիդային համակարգով, որը մշակվել է հատուկ այս մոդելի համար։ Սկզբում այն կլինի միակ շարժիչային տարբերակը, սակայն հետագայում սպասվում են նաև այլ ...
Կարդալ ավելին »Nvidia-ն քննարկում է AI-չիպերի` Չինաստան մատակարարման հարցը
Nvidia Corp.-ը բանակցում է ԱՄՆ կառավարության հետ՝ հույս ունենալով թույլտվություն ստանալ Չինաստան ավելի առաջադեմ չիպերի մատակարարման համար: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ջենսեն Հուանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Nvidia-ն մշակում է նոր ԱԲ-չիպ՝ B30A, որը նախատեսված է չինական շուկայի համար և ավելի հզոր է, քան H20-ը, որի մատակարարումը ՉԺՀ այս պահին թույլատրված է։ Թայվանում այցի ժամանակ ...
Կարդալ ավելին »Կանոններ, որոնք կպաշտպանեն սպառողներին ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ անցանկալի հաղորդագրություններից
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հանձնարարությամբ ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր իրականացնող ընկերությունները մշակել են մարքեթինգային բնույթ ունեցող հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ։ Այդ կանոնները հնարավորություն կտան լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։ Ծանոթացեք և տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին՝ Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն) մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե օգտատերը չի տվել իր համաձայնությունը։ ...
Կարդալ ավելին »