ՀՀ կառավարությունն իր այսօրվա հուլիսի 17– նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատ քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման ...
Կարդալ ավելին »Լուրեր
«Լոս Անջելես 2028»–ին ընդառաջ մարզիկները, մարզիչները, մերսողներն ու բժիշկները սպորտային նպաստ կստանան
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը։ Որոշման համաձայն Փարիզ 2024 օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ժամանակ 2022-2024 թվականներին սպորտային նպաստ է տրամադրվել Որոշմամբ սահմանված արդյունքները ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Փարիզ 2024 ամառային ...
Կարդալ ավելին »Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները՝ ԶՊՄԿ-ում
ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Վերականգնվում է կրթություն-բիզնես երկար տարիներ խզված կապը, ինչը որակյալ մասնագետներ պատրաստելու ամենաարդյունավետ ճանապարհն է։ Մանրամասները` տեսանյութում․
Կարդալ ավելին »Կարեն Զախարյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, Կարեն Զախարյանը մրցաշարում գերազանց է հանդես եկել մինչ եզրափակիչ հասնելը՝ հաղթելով Մակեդոնիան, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին: Սակայն հայ մարզիկը եզրափակիչ մենամարտին չի կարողացել մասնակցել, քանի ...
Կարդալ ավելին »ՀՀ նախագահը ՀԾԿՀ ղեկավարի հետ քննարկել է ՀԷՑ-ի կառավարման հետ կապված հարցեր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ ...
Կարդալ ավելին »Վարչապետը ՇՄՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություններ ...
Կարդալ ավելին »ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի որոշմամբ 2 ոստիկան ազատվել է աշխատանքից
Տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել ...
Կարդալ ավելին »Կառավարությունը շուրջ 3.4 մլրդ դրամ կհատկացնի դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների կառուցմանը
Կառավարությունը հաստատեց շուրջ 3 մլրդ 408 մլն դրամի վերաբաշխման նախագիծ՝ ուղղված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ու գույքային համալրման ծրագրի իրականացմանը։ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գումարը նախատեսվում է ուղղել նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրմանը, ինչպես նաև արհեստական բանականության ուսուցման ծրագիր իրականացնող հաստատությունների նյութատեխնիկական հագեցմանն ու ավագ դպրոցների վերակառուցմանը։ Նախագծով 2 մլրդ դրամ կուղղվի ...
Կարդալ ավելին »Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» ֆիլմի պրեմիերան՝ «Ոսկե ծիրան»-ում
Երիտասարդ կինոռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» ֆիլմի հերոսներն ուսանողական ընկերներ են, որոնք շատ տարիներ անց պատահաբար հանդիպում են ծերանոցում և որոշում «վերադառնալ» անցյալ՝ տարբեր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով։ Զգացմունքային կինոնկարը, որը հիշեցնում է ընկերության, նվիրվածության, սիրո և մի շարք այլ կարևոր արժեքների մասին, ցուցադրվեց 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։ Հաճույքով է համագործակցել ...
Կարդալ ավելին »Կառավարությունն ավելի քան 1.5 մլրդ դրամ կհատկացնի մարզերում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար
Կառավարությունը շուրջ 1.568 մլրդ դրամ կուղղի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, հրատապ համարվող ծրագրերի իրականացմանը։ Ֆինանսական միջոցները կտրամադրվեն վերաբաշխման միջոցով՝ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսված հատկացումներից։ Ըստ նախագծի՝ գումարները կուղղվեն հետևյալ մարզերին. Արմավիրի մարզ-287.9 մլն դրամ՝ Փարաքարի նորակառույց թաղամասի անձրևատար կոլեկտորի վերակառուցման համար, Լոռու մարզ-697.2 մլն դրամ՝ Տաշիրի կամուրջների վերանորոգման, Ալավերդու հենապատերի և փողոցների նորոգման, Սանահին թաղամասի ջրամատակարարման համակարգի արդիականացման ...
Կարդալ ավելին »