Լուրեր

Ամերիկյան ինդեքսներ. 18/07/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 44254.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 6263.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 20730.49 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 18/07/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 24009.38 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 7722.09 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 8926.55 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 1122.22 կետ:

Կարդալ ավելին »

Etihad Airways-ը նոյեմբերից մեկնարկում է Աբու Դաբի–Երևան չվերթը

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող Etihad Airways տեղեկացրել է, որ 2025 թվականի նոյեմբերից մեկնարկում է Աբու Դաբի–Երևան չվերթը։ Շաբաթական  կիրականացվի 10 թռիչք։ «Երևանը աշխարհի ամենահին անընդմեջ բնակեցված քաղաքներից մեկն է՝ ճանապարհորդներին ընդունելով ջերմ ողջույնով՝ ընդարձակ հրապարակներով, վարդագույն քարից շինություններով և լեռնային տեսարաններով։ Թանգարաններն, պատկերասրահներն ու բացօթյա սրճարանները հանդիսանում են Հայաստանի ինքնատիպ ժառանգության և ստեղծագործական ոգու տոնակատարություն», – ասված է հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի առուվաճառք. գործարքներ մարզերում և Երևանում

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի մայիսի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,683: 2025թ.-ի մայիսին Երևանում իրականացվել է 1,734 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 37%-ը: Կոտայքում իրականացվել է 900 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 19.2%-ը: Արարատում իրականացվել է 363 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 7.9%-ը: Արմավիրում իրականացվել է 535 առքուվաճառքի գործարք, ...

Կարդալ ավելին »

Հաստատվել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված ...

Կարդալ ավելին »

Բազմահարկերում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 1,607

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի մայիսի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,607: 2025թ.-ի մայիսին Երևանում իրականացվել է 1,119 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 69.6%-ը: Կոտայքում իրականացվել է 232 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 14.4%-ը: Շիրակում՝ 55 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․4%: Լոռիում՝ 70 առքուվաճառքի գործարք, որը ...

Կարդալ ավելին »

ՀԿ–ները առաջարկներ են ներկայացրել Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Երևանի տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի նախագիծն իր կարևորությամբ անառարկելի է՝ որպես իրավական հիմք, որը կձևավորի մայրաքաղաքի կառավարման ապագա կառուցվածքը։ Մենք՝ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, մանրակրկիտ ուսումնասիրել ենք նախագծի բովանդակությունն ու դրույթները՝ արձանագրելով մի շարք խնդրահարույց կետեր, որոնք կարող են բացասաբար ազդել Երևանի կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության վրա՝ միաժամանակ մեծացնելով անձնական հայեցողության և կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը։ Նախագծի վերլուծության ...

Կարդալ ավելին »

Էդվարդ Ասրյանն ու Պիեռ Շիլլը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ-ի համագործակցությանը վերաբերող հարցեր

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար: ՊՆ-ից հայտնում են, որ համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող ...

Կարդալ ավելին »

Գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների  ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: ...

Կարդալ ավելին »

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: «Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի ...

Կարդալ ավելին »
ajax-loader