Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արարատի մարզի Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի դպրոցում բարձր դասարանցիների կողմից 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու դեպքին՝ այն սարսափելի համարելով։ Նախարարն ընդգծեց՝ իրավապահ մարմիններն այժմ ամբողջական քննություն են իրականացնում, և ինքը հույս ունի, որ քննության ավարտից հետո այդ դեպքի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ կլինեն։ «Այն, ...
Կարդալ ավելին »Լուրեր
Գավառը միացել է «ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթվա» միջոցառումներին
Գավառ համայնքը միացել է «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում Հայաստանի համայնքների միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարված` «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում Գավառ համայնքի Գանձակի մշակույթի տունը կազմակերպել էր ձեռքի աշխատանքների բացօթյա ցուցահանդես։ Ձևաչափը հատուկ էր ընտրված՝ անցորդներին ևս թեմատիկ իրազեկումներում ներգրավելու համար։ Մշակույթի ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում՝ ակնկալելով, որ այն կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։ Այդ մասին հայտնում է վրացական News Day գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ։ «Արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, շատ ...
Կարդալ ավելին »Սրբուհի Գալյանը Նիլակշի Սահա Սինհայի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ռազմավարական բարեփոխումները: Նախարարը ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Տիրանայում կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի շրջանակներում կարճ շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը կարճ զրույց են ունենում, որից հետո նրանց միանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Կարդալ ավելին »World Digital Education Conference 2025․Չինաստանում քննարկվել են թվային կրթության առավելություններն ու AI դերը
Չինաստանի Ուհան քաղաքում մայիսի 14-16-ը անցկացվեց թվային կրթության թեմայով համաշխարհային համաժողովը (World Digital Education Conference 2025): «Կրթության զարգացում և վերափոխում. ինտելեկտի դարաշրջան» խորագրով համաժողովի նպատակը ՄԱԿ-ի կողմից համաշխարհային կրթության վերափոխմանը միտված նախաձեռնություններին արձագանքելն էր՝ կոչ անելով համագործակցային ջանքեր գործադրել ինտելեկտի դարաշրջանում կրթության զարգացումն ու վերափոխումը խթանելու համար։ ՉԺՀ Պետխորհրդի վարչապետի տեղակալ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ ...
Կարդալ ավելին »Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ .@eucopresident and I congratulated the leaders of Armenia and Azerbaijan ...
Կարդալ ավելին »Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունները։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով թուրքական հեռուստաալիքների հեռարձակումները։ Մինչ այդ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ։ Ըստ BBC-ի տվյալների՝ Մեդինսկին զրուցել է ԱՄՆ քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնի հետ: Նրանց զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվայի, Անկարայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը ...
Կարդալ ավելին »Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, մայիսի 17-ին տեղի կունենա հանրային իրազեկման միջոցառում ...
Կարդալ ավելին »Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում 140-ից ավելի մարդու կյանք են խլել
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ Բեյթ Լահիա և Ջաբալիա ճամբարների, ինչպես նաև այլ շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով մեկ օրում 143 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Միևնույն ժամանակ, բժշկական աղբյուրները հաստատել են, որ մայիսի 16-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 52 մարդ։ Ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի խոսնակը ...
Կարդալ ավելին »