Լուրեր

Էկոնոմիկայի նախարարն Աստանայում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորություններ և համաշխարհային միտումների ընդունում» քննարկմանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական ֆինանսների ղեկավար Մուստաֆա Ադիլը, Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Կասինովը և «Մասդարի» ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում ՄԱԿ-ի պահեստ պաղեստինցիների ներխուժման հետևանքով 4 մարդ է զոհվել

Գազայի հատվածում բազմաթիվ սովի մատնված պաղեստինցիներ ներխուժել են ՄԱԿ-ի պահեստներից մեկը: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։ Պարբերականը նշում է, որ հազարավոր պաղեստինցիներ ներխուժել են Գազայի հատվածի կենտրոնական շրջանում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի պահեստ՝ պոկելով շենքի մետաղյա պատերի որոշ հատվածներ և հուսահատորեն փորձելով սնունդ հայթայթել։ Ըստ տեղի առողջապահական իշխանությունների՝ երկու մարդ զոհվել է ...

Կարդալ ավելին »

Զբոսաշրջության այցեքարտ. հունիսի 6-8-ը կանցկացվի «Երևանի գինու օրեր» փառատոնը

Երևանում գինու տոն է սպասվում։ Երեք օր՝ հունիսի 6-8-ը, մայրաքաղաքի կենտրոնում՝ Թումանյան, Մոսկովյան, Սարյան փողոցներում, անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը։ Այն համախմբում է գինեգործներին, ռեստորաններին, գինու սիրահարներին։ Հրավիրված ասուլիսին փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը նշեց, որ այն արդեն 9-րդ անգամ է անցկացվում և արդեն դարձել է Հայաստանի այցեքարտը զբոսաշրջության ոլորտում։  «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ փառատոնը ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում մեկնարկած Չեխովի անվան թատերական փառատոնին ՀՀ-ն մասնակցում է երկու ներկայացմամբ

Մոսկվայի Պետական Կրեմլյան պալատում հանդիսավոր կերպով մեկնարկել է Ա. Պ. Չեխովի անվան XVII միջազգային թատերական փառատոնը, որին Հայաստանը ներկայացված է երկու բեմադրությամբ։  Հեղինակավոր միջազգային փառատոնին հայկական կողմից մասնակցում են Կ. Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Դրամ, կիրք, իշխանություն» ներկայացմամբ, և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Պենելոպա» բեմադրությամբ։  Փառատոնի բացումը նշանավորվել է չինական «Բանաստեղծական պարի արվեստը․ լեգենդար լանդշաֆտի ճամփորդությունը» ներկայացմամբ, ...

Կարդալ ավելին »

Փոփոխություններ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում

Իրականացվել են մի շարք փոփոխություններ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում։   Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ. Այսուհետ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում։   Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում աշխատողները ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը:  Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն՝ աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են ...

Կարդալ ավելին »

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, նորոգման ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

Հասյաստանի կառավարության՝ մայիսի 29-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը ...

Կարդալ ավելին »

Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կայացել է ևս մեկ, արդեն ավանդույթ դարձած բարեգործական ընթրիք, որին մասնակցել է 25 ընտանիք (53 անհատ): «Իմ Քայլը» հիմնադրամի գրասենյակից հայտնում են, որ ընթրիքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Ստեղծենք միասին» խորագիրը կրող հերթական փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ նորաստեղծ ընտանիքներն են։
 ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ողջունելով բարեգործական ...

Կարդալ ավելին »

Գյումրիում բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն

Գյումրիում մայիսի 29-ին բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն։ Նորաբաց կենտրոնը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում վերապատրաստումներ իրականացնելու համար՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ Այն կդառնա հարթակ մասնագիտական զարգացման, հմտությունների ձեռքբերման և աշխատանքային ներառման խթանման համար՝ նպաստելով ներառական հասարակության կայացմանը։ Կենտրոնը գործում է «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնի տարածքում։ Կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են 2025-2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը առկա և 36-ը հեռակա: Նշված 180 տեղերից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա և 13 հեռակա: Նախագծում ...

Կարդալ ավելին »
ajax-loader