Լուրեր

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

ԵԽԽՎ-ի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կատարել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այդ մասին հաղորդում է ԵԽԽՎ-ի հանձնաժողովը: Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մեծապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով: «Այս միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղում ...

Կարդալ ավելին »

Թալիշում տեղի ունեցածը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույց է․ վարչապետ

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որը այլ կերպ, քան ագրեսիվ դժվար է որակել։ Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, ...

Կարդալ ավելին »

Ձեռնարկատիրական տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ և հրազեն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից. մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները։ Հայտնաբերվել են ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Թուրքիա խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը (Իսպանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը (Իսպանիա) և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը (Իսպանիա), 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը (Իսպանիա)։ VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը: Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 23-03-23

 Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.18%-ով և կազմել 70.10 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.37%-ով և կազմել 75.98 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 23-03-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 15216.19 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 7131.12 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 7566.84 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 980.02 կետ:

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 23-03-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.89%-ով և կազմել 1979.20 դոլար, արծաթի գինն աճել է 2.58%-ով և կազմել 23.09 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.66%-ով և կազմել 996.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 23-03-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.88%-ով և կազմել 2286.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.50%-ով և կազմել 8888.50 դոլար, կապարի գինն աճել է 1.03%-ով և կազմել 2116.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 22461.00 դոլար, անագի գինն աճել է 1.55%-ով և կազմել 23395.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 23-03-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.63%-ով և կազմել 32030.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.65%-ով և կազմել 3936.97 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.60%-ով և կազմել 11669.96 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Գյումրիում սուբվենցիոն ծրագրով կնորոգվի 29 փողոց

Գյումրիում գարունը մի կողմից բնակիչներին ուրախացնում է ջեռուցման սեզոնի ավարտով, մյուս կողմից խնդիրներ է առաջացնում՝ փողոցներն անանցանելի դարձնելով՝ հատկապես այն փողոցները, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նոր ջրագիծ անցկացնելու համար աշխատանքներ է տարել: Այդ փողոցներն անմխիթար վիճակում են: Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշել է, որ բնակիչներին մաղթում է համբերություն, վստահեցնելով՝ միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023թ-ին նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց/փողոցի հատված, ...

Կարդալ ավելին »
ajax-loader