Լուրեր

Դավթաշեն վարչական շրջանի տասնյակ փողոցներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ից 10-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Իրականացվելու են պլանային աշխատանքներ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 30-03-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 32717.60 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.42%-ով և կազմել 4027.81 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.79%-ով և կազմել 11926.24 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 30-03-23

Եվրոպական ֆոնդային բորսաների մարտի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 15328.78 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 7186.99 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.07%-ով և կազմել 7564.27 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 1004.56 կետ:

Կարդալ ավելին »

Արթիկի, Աշոցքի և Սպիտակի տարածքում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ի դրությամբ Արթիկի, Աշոցքի և Սպիտակի տարածքում ձյուն է տեղում Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:  Այդ մասին հայտնում է արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։  Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, գ. Ամասիա), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ինչպես տեղեկացնեւմ է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կարագ սերուցքային» և «Պանիր Լոռի» արտադրատեսակները «ԱՑԽՄ» ցուցանիշով և կաթնային յուղի ճարպաթթվային կազմով ...

Կարդալ ավելին »

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է

Հարգելի’ հայրենակիցներ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ վաղը` մարտի 30-ին, սառը ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ։ Հանրապետության լեռնային գոտիներում մարտի 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է ձյան տեսքով տեղումներ, հարթավայրային շրջաններում` անձրև և ամպրոպ։ Ապրիլի 2-ից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Ուժեղ քամիների դեպքում ծառայությունը խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները և քամու ուժգնացման ...

Կարդալ ավելին »

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են ...

Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեցլ է նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը ԵԱՏՄ երկրների հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բջջային օպերատորներից պահանջել է դադարեցնել ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տարածքում, հաղորդում է Sputnik ռադիոն ։ Ըստ հրապարակման՝ ԵՏՀ-ն 2020-ից 2022 թվականներին ծառայությունների արժեքի վերաբերյալ տվյալներ է խնդրել ԵԱՏՄ երկրների հեռահաղորդակցության խոշոր օպերատորներից։ «Հարցմանը ուղեկցվել է ԵԱՏՄ տարածքում ռոումինգի վերացման ճանապարհային քարտեզ, ըստ որի հեռահաղորդակցության օպերատորները պետք է մշակեն «անդամ երկրների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների ...

Կարդալ ավելին »
ajax-loader