Լուրեր

Երեք օրում բացահայտվել է 181 հանցանք. գրանցվել է 39 ավտովթար, զոհվել է 2, վիրավորվել՝ 50 մարդ

News Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 39 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 50 մարդ 12:49, 13.05.2024 Տարածաշրջան:ՀայաստանԹեմա: Պատահարներ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-ից 13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 181 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող ...

Կարդալ ավելին »

Միջազգային կառույցները ՀՀ տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 տոկոսի միջակայքում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականությունը: Նա նշել է, որ հունվար-մարտին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ըստ նրա՝ 2024 թվականի համար միջազգային տարբեր կազմակերպություններ և ֆինանսական շուկայի մասնակիցներ Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 ...

Կարդալ ավելին »

ՀՊՏՀ նախաձեռնած աշխատանքի տոնավաճառը բաց կլինի բոլորի համար․ կներկայացվի ավելի քան 600 աշխատատեղ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն չորրորդ տարին անընդմեջ մայիսի 15-ին կկազմակերպի աշխատանքի տոնավաճառ։ Այդ մասին տեղեկացրեց բուհի Կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը՝ նշելով, որ աշխատանքի տոնավաճառը նախատեսված է ՀՊՏՀ բակում, առավոտյան ժամը 11։00-ից մինչև 14։00-ն։ «Աշխատանքի տոնավաճառը մեկ օրվա աշխատանքի արդյունք չէ, որովհետև ամբողջ տարվա ընթացքում մենք տարբեր ձևաչափերով փորձում ենք գործատուներին մեր ուսանողների, շրջանավարտների և առհասարակ բուհի գիտակրթական կյանքում ...

Կարդալ ավելին »

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով և հասել է 399-ի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ 319 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ վարակվածներից 234-ը երեխաներ են, 165-ը` մեծահասակներ։

Կարդալ ավելին »

Բուժաշխատողների կարողությունների զարգացման նպատակով նախատեսվում է սահմանել պարտադիր դասընթացների ցանկ

Բուժաշխատողների համար նախատեսվում է սահմանել պարտադիր շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների ցանկ։ Գործադիրը մայիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ակնկալվում է առանձին կարևորություն պահանջող դասընթացների ցանկ սահմանել բուժաշխատողների համար։ Որպես օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները նախազգուշացրել են բուժհաստատությունների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին՝ իսրայելական մշտական ​​հրետակոծությունների պայմաններում վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով: Այդ մասին ասվում է Գազայի առողջապահական գերատեսչության հայտարարության մեջ։ «Մի քանի ժամ է մնում մինչև Գազայի հատվածում առողջապահության համակարգի ամբողջական կոլապսը՝ հիվանդանոցներում գեներատորների աշխատանքի, շտապօգնության մեքենաների և բուժաշխատողների տեղափոխման համար անհրաժեշտ վառելիքի մատակարարումների բացակայության հետևանքով»,- հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ ...

Կարդալ ավելին »

Վանաձորցին փողոցում շրջում էր՝ գոտկատեղին լիցքավորված ատրճանակ. պարեկները նկատել են

Մայիսի 12-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս մի քաղաքացու գոտկատեղին զենքի նմանվող իր են նկատել։ Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկները, ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով, հիշյալ քաղաքացուն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։ Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը Իրանի հետ 10 տարով համաձայնագիր կստորագրի Չաբահար նավահանգստի կառավարման վերաբերյալ

Հնդկաստանը մտադիր է Իրանի հետ 10 տարով Չաբահար նավահանգստի կառավարման համաձայնագիր ստորագրել։ Այս մասին տեղեկացրել է The Economic Times թերթը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության եւ ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը երկուշաբթի կմեկնի Իրան համաձայնագիրը ստորագրելու համար։ Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանը կստանձնի օտարերկրյա նավահանգստի կառավարումը։ Նոր համաձայնագիրը կգործի 10 տարով եւ ինքնաբերաբար կերկարացվի։ Այս որոշումը դիտարկվում է որպես ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են. նրա փոխարեն ՔՊ-ից մանդատ է տրվել Քրիստինե Վարդանյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։

Կարդալ ավելին »

27 դատապարտյալ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու հնարավորություն ունի

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննության արդյունքները: Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն քննություններին մասնակցության հայտ էր ներկայացրել հանրակրթության ծրագիրն ավարտած 38 դատապարտյալ, որոնցից քննություններին մասնակցել է 33-ը. 1 դատապարտյալ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է, 3-ը՝ հրաժարվել են մասնակցել, 1-ը՝ չի մասնակցել փաստաթղթերի բացակայության և դրանք ապահովելու անհնարինության հետևանքով։ Քննություններին մասնակցած ...

Կարդալ ավելին »
ajax-loader