Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան ժամանել է 386,741 զբոսաշրջիկ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 49,034-ով կամ 11․3%-ով։ Մասնավորապես, ժամանած զբոսաշրջիկների 32.8%-ը կամ 126,708-ը տեղավորվել են հյուրանոցներում, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 4․7%-ով։ Մնացած 67․2%-ը կամ 260,033 զբոսաշրջիկը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել ...
Կարդալ ավելին »Լուրեր
Բուժաշխատողի օրը մեծ շուքով կնշվի Գյումրիում
Բուժաշխատողի օրը՝ հունիսի 21-ը, մեծ շուքով կնշվի Գյումրիում: «Շնորհակալություն, բժիշկ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումը նպատակ ունի արժևորելու բժշկի մասնագիտական նվիրումն ու համայնքային դերակատարումը՝ ստեղծելով հարթակ, որտեղ բարձր գնահատականի կարժանանան առողջապահության ոլորտի նվիրյալները։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, միջոցառումների մեկնարկը կտրվի կայարանամերձ հրապարակից՝ երկաթուղով Գյումրի ժամանած հյուրերի դիմավորումից, որից հետո թատերական հրապարակում մշակութային և հանրային միջոցառումների շարք կանցկացվի։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում ...
Կարդալ ավելին »Բեկումնային ձեռքբերում․ Արեգակի հարավային բևեռը՝ Solar Orbiter տիեզերանավից
Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) կողմից արձակված SolarOrbiter տիեզերանավը կատարել է բեկումնային ձեռքբերում՝ առաջին անգամ լուսանկարելով Արեգակի հարավային բևեռը: 2025 թվականի փետրվարից ստացված եզակի պատկերները հնարավոր են դարձել սարքի անսովոր ուղեծրի շնորհիվ, որը թեքված է 17° Արեգակի հասարակածի նկատմամբ: Այս մասին հայտնել են ESA-ի պաշտոնական կայքում: Նոր տվյալները բացահայտում են մագնիսական դաշտի, արեգակնային քամու և կորոնայի կառուցվածքի գաղտնիքները՝ խոստանալով հեղափոխություն մեր աստղի ուսումնասիրությունում: ...
Կարդալ ավելին »WhatsApp․ ստեղծեք և կարգավորեք ստատուսները
WhatsApp-ի ստատուսները ձեր հնարավորությունն են արագ պատմել ձեր մասին կամ կիսվել պահով ընկերների հետ։ Դա կարող է լինել տեքստ, լուսանկար կամ տեսանյութ, որը արտացոլում է ձեր անհատականությունը և անհետանում 24 ժամ անց։ Ցանկանու՞մ եք, որ ձեր ստատուսը տեսնեն միայն ճիշտ մարդիկ կամ պարզապես ուզում եք հասկանալ, թե ինչպես է այն աշխատում։ Մենք ձեզ ցույց կտանք՝ ինչպես կարգավորել և օգտագործել այս ...
Կարդալ ավելին »Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է. Արմեն Գրիգորյան
Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Այս մասին, այսօր՝ հունիսի13–ին, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ֆորումում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար ...
Կարդալ ավելին »Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները
Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ինչպես տեղեկանում են ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակին արժանացել են դիրիժորներ Ֆերնանդո Օսկար Գաջինին (Արգենտինա) և ...
Կարդալ ավելին »Հայաստանը բավականին խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից. նոր զեկույցը նախանշել է անհրաժեշտ բարեփոխումները
Հայաստանը կլիմայի փոփոխության հետ առնչվող բազմաթիվ մարտահրավերների է բախվում: Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ը ռիսկերը մեղմելու համար կարևորում է բնական գազի օգտագործման նվազեցումը, փոխարենը՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը, ջրի օգտագործման արդյունավետության բարձրացումը և մի շարք այլ քայլեր: Հունիսի 13-ին Երևանում կայացավ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի շնորհանդեսը: «Հայաստանն իր զարգացման առումով առանցքային խաչմերուկում է գտնվում: ...
Կարդալ ավելին »Իրանի առաջնորդը նշանակել է ԻՀՊԿ-ի նոր հրամանատար. Nournews
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատար է նշանակել գեներալ Ահմադ Վահիդիին՝ իսրայելական հարվածներից զոհված Հոսեյն Սալամիի փոխարեն։ Այդ մասին հաղորդել է հաղորդել է Nournews գործակալությունը: Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի ժամանակավոր է ղեկավար է նշանակվել Հաբիբոլլահ Սայարին՝ Մոհամմադ Բաքերիի զոհվելուց հետո:
Կարդալ ավելին »Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը բոլոր պետական աշխատողներին կոչ է արել պատսպարվել մոտակա ապաստարաններում
Անվտանգության ներկայիս իրավիճակից ելնելով՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է ԱՄՆ կառավարության բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին պատսպարվել ապաստարաններում, մինչև հետագա ծանուցում կտրվի։ Այդ մասին դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։ ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ հարկավոր է զգույշ լինել, իմանալ մոտակա ապաստարանի վայրը կարմիր տագնապի դեպքում, քանի որ «անվտանգությանն առնչվող միջադեպերը, այդ թվում՝ ականանետային, հրթիռային ...
Կարդալ ավելին »Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատասխանատու է իսրայելական հարվածների համար
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված իսրայելական հարվածների համար պատասխանատվությունն ընկած է այդ թվում Միացյալ Նահանգների վրա։ Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի կողմից ագրեսիայի նման գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ-ի կառավարությունը, որպես ռեժիմի գլխավոր հովանավոր, նույնպես պատասխանատվություն կկրի սիոնիստական ռեժիմի ...
Կարդալ ավելին »