Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Հունական և Հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել «Մերկուրի» մշակութային հիմնադրամում և իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։ Ներկայացվել է մրցույթով ընգրկված շուրջ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանը Մումբայի մրցաշարի առաջատարներից են
Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջող են մեկնարկել «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարում: Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մրցաշարին Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը: Երկրորդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանն ունեն 2-ական միավոր և առաջատարների շարքում են: «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ:
Կարդալ ավելին »G7-ի ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան հակամարտության քաղաքական կարգավորումը
Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները քննարկել են բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը: Այդ մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի նախագահ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 17-ին: «Ղեկավարները քննարկել են մարդասիրական օգնությունն անարգել Գազա հասցնելու, բոլոր պատանդներին ազատ արձակելու և մշտական հիմունքներով անհապաղ կրակը դադարեցնելու կարևորությունը: Ղեկավարները նաև խոսել են բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական ...
Կարդալ ավելին »Հասունացել է ՀԷՑ-ը պետականացնելու պահը. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու պահը։ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Սամվել Կարապետյանը գիշերը փոխոստիկանապետի ուղեկցությամբ իր տան տարածքը լքելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՝ «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ»։ «Ասում ...
Կարդալ ավելին »Իրանը լիովին վերահսկում է Իսրայելի օդային տարածքը. ԻՀՊԿ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն արդեն վերահսկում են Իսրայելի օդային տարածքը։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով հունիսի 18-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությունը։ Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իսրայելին հարվածներ է հասցրել առաջին սերնդի «Ֆաթահ» հրթիռներով, որոնք ճեղքել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վահանը «Այս գիշերվա հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիակատար ...
Կարդալ ավելին »Հաշվեքննիչ պալատը 2024-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում
Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը։ «2024 թվականի պետական բյուջեի հաշվեքննության վերջնարդյունքում արձանագրվել է 83 անհամապատասխանություն և 6 խեղաթյուրում, որոնք չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա, քանի որ հանրագումարով կազմել են հաշվեքննության ենթարկված ...
Կարդալ ավելին »Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստը
Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, ...
Կարդալ ավելին »Ուրուգվայում տեղի է ունեցել Թումո կենտրոնի հիմնարկեքի արարողությունը
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը Կառասկո միջազգային օդանավակայանում ներկա է գտնվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Արտաքին հարաբերությունների նախարար Մարիո Լուբետկինը, Պաշտպանության նախարար Սանդրա Լասոն, Կրթության և մշակույթի նախարար Խոսե Կարլոս Մաիան, Ceibal կրթական նորարարական կենտրոնի նախագահ Ֆիորելլա Աիմը, ...
Կարդալ ավելին »«Ինտերը» ոչ-ոքիով է մեկնարկել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում
ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում պայքարի մեջ մտան E խմբի թիմերը` այս թվում և Միլանի «Ինտեր»-ը: Խմբային փուլի առաջին տուրում «Ինտեր»-ի մրցակիցը մեքսիկական «Մոնտերեյ»-ն էր: Հանդիպման 25-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Մոնտերեյ»-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ 42-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնել է աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն ...
Կարդալ ավելին »Իրանը և Իսրայելը գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները, Թրամփը պահանջել է անվերապահ կապիտուլյացիա
Իրանը և Իսրայելը գիշերը հրթիռային նոր հարվածներ են փոխանակել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ կեսգիշերից հետո առաջին երկու ժամվա ընթացքում Իրանը երկու անգամ հրթիռակոծել է Իսրայելը։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։ Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Իրանն ավելի վաղ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին տարհանվելու կոչ էր ...
Կարդալ ավելին »