Լուրեր

Ծառայելու հնարավորություն՝ ՀՀ սահմանապահ զորքերում. ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն 4 մարզում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում սպայական և ավագ ենթասպայական կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար: «Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, իսկ ավագ ենթասպայական պաշտոններում` առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ: Աշխատավարձը բարձր ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 250 դեպք. գրանցվել է 52 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 83 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 12-15-ը: Բացահայտվել է 250 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ գույքը ոչնչացնելու ...

Կարդալ ավելին »

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 383.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.36 դրամ (աճել  է 0.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու ոխարժեքը կազմել է 4.62  դրամ (աճել է 0.06 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384.5-385 դրամով: Եվրոն բանկերում ...

Կարդալ ավելին »

Օտարերկրացու տնից բջջայիններ գողացած երիտասարդը ձերբակալվել է

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հուլիսի 29-ին. ժամը 5-ից 6․30-նն ընկած ժամանակահատվածում պատուհանի ցանցը բացելու միջոցով մուտք էին գործել Մամիկոնյան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկն ու գողացել բջջային հեռախոսներ: Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ բնակարանային գողության հաջորդ դեպքը գրանցվել էր օգոստոսի 5-ին: Հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել ...

Կարդալ ավելին »

Քննարկվում է աղբահանության գործարանի կառուցման երկու տարբերակ

Թափոնների վերամշակման գործարանի կառուցումը այնքան առաջնահերթ է Երևանի համար, որ դրա գործարկման համար միաժամանակ երկու տարբերակ է քննարկվում։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կտեսնենք, թե դրանցից որն ավելի արդյունավետ կլինի և կսկսենք այն առաջ մղել», – հավելել է նա։ Առաջին տարբերակը, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ «Սակայն մենք ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 մլն դրամի վնաս, բացահայտվել՝ խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրված կիբեռհանցագործությունների պատկերն ու դրանց դեմ պայքարը։ ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է ստորաբաժանման կատարած ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը դեսպան Բոլատ Իմանբաևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը, որը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների բովանդակության շարունակական հարստացմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային հարցերի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ...

Կարդալ ավելին »

Meatfood-ի նրբերշիկի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ փաստվել է, որ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր: Վերահսկող մարմնի որոշմամբ՝ Մսամթերքի ...

Կարդալ ավելին »

«Ժողինստիտուտի» դիմացի սրճարանում եղել են արնանման հետքեր. 15 հոգու տարել են ոստիկանություն

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader