Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է, որ Դավթաշեն, Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել: Այս մասին հայտարարություն են տարածել Միկոյան 64-ի բնակիչները: «2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին
Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը, որը նաև համատեղության կարգով Բանգլադեշում Հայաստանի դեսպան է նշանակվել (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Այդ մասին նշված է Հնդկաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, իսկ Բանգլադեշի նախագահը հաջողություն է մաղթել նրան այդ գործում։ ...
Կարդալ ավելին »Պատասխանատվություն կսահմանվի նաև ատելության խոսքի՝ ավելի մեղմ դրսևորման համար․ Սրբուհի Գալյան
Հայաստանում գործող կարգավորումները բավարար չեն ատելության խոսքի խնդիրն ամբողջական լուծելու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հանրային խոսույթում ատելության խոսքի դեմ պայքարի թեմային։ Գալյանը նշեց, որ այսօր իրավահավասարության և խտրականության արգելքի վերաբերյալ որոշակի իրավական հիմքեր առկա են, սակայն դրանք հիմնականում վերաբերում են առավել ծանր դրսևորումներին։ Մասնավորապես, Քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն խտրականության, բռնության կոչերի ...
Կարդալ ավելին »Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում՝ Աթենքի «Ակրոպոլ»-նում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում կայացել է կենտրոնական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել է Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այդ մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Միջոցառմանը Հունաստանի կառավարության անունից ելույթ է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը, Հունաստանի խորհրդարանի կողմից՝ Աթանասիոս Պլևրիսը։ Ողջույնի խոսքով ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը կարևորում է ատելության խոսքի համար վարչական պատասխանատվության մեխանիզմների ներդրումը
Ատելության խոսքը շարունակում է մնալ Հայաստանում ամենահրատապ խնդիրներից մեկը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով դրա վտանգավոր հետևանքները հասարակական և իրավական հարաբերությունների համար։ Անահիտ Մանասյանը շեշտեց, որ ատելության խոսքը խթանում է բազմաթիվ այլ հանցագործությունների և խտրականության տարածումը։ «Ընդհանրապես, ատելության խոսքի հետ կապված խնդիրը Հայաստանում միանշանակ ամենահրատապներից է, որովհետև սա շատ բացասական երևույթ է, որը ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ
Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել ...
Կարդալ ավելին »Ամենայն հայոց կաթողիկոսն արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Ինչպես տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարը Համաշխարհային անվտանգություն ֆորումինի անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ապրիլի 28-ին հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հարց ու պատասխանի ընթացքում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Արմեն Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված ...
Կարդալ ավելին »Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում:
Կարդալ ավելին »Յուրաքանչյուր աշխատողի համար անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրում աշխատելու իրավունքը գերակայություն է. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) շենքում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման խնդիրները աշխատավայրում» թեմայով: ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքի անվտանգության և առողջության միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովի ժամանակ իր խոսքում շեշտեց, որ տվյալ կառույցի գործունեության հիմքում յուրաքանչյուր աշխատողի համար անվտանգ ու առողջ աշխատանքային միջավայրում աշխատելու իրավունքը գերակայությունն է։ «Աշխատանքի անվտանգությունը ոչ միայն օրենսդրական պահանջ ...
Կարդալ ավելին »