Հասարակություն

Չինաստանը Հայաստանի կտրամադրի 100 մլն յուանի օգնություն

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարություների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Այն վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը: «Այս համաձայնագրով Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրվում է 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի, այդ թվում` փոխհամաձայնեցված այլ նախագծերի քննարկման և իրականացման համար»,-ասաց Սաֆարյանը: ...

Կարդալ ավելին »

Հայաստանում համարակալվել է մոտ 360 հազար խոշոր եղջերավոր կենդանի

Հանրապետության բոլոր մարզերում 2022 թվականի նոյեմբերից մեկնարկած «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն ակտիվ իրականացման փուլում է: Արդեն իրականացվել է 360 հազար կենդանու համարակալում ու հաշվառում: Գործընթացը իրականացվում է անվճար: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ մինչև ծրագիրն իրականացնելն ուսումնասիրել են միջազգային փորձը և առանձնացրել ավստրիականը: Հայաստանի մասնագետներն արդեն եղել են Ավստրիայում և տեղում ծանոթացել ...

Կարդալ ավելին »

Մենք հիշում ենք Սումգայիթը. բողոքի ակցիա ԱՄՆ-ում

Ի հիշատակ 1988 թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հայկական ջարդերի, փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միության անդամներն իրականացրել են բողոքի ակցիա։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցրել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան: Ցուցարարների ձեռքին եղել ...

Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը ԶՈւ սպաներից հետաքրքրվել է զորքերի մարտավարական պատրաստությամբ

Հանրապետության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ: Ինչպես տեղեցկանում է Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, Սուրեն Պապիկյանը լսել է զորամասի վարչակազմի, ստորաբաժանումների սպաներին հուզող հարցերը, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների փաթեթը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է զորքերի մարտական ծառայությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, տեսական ու գործնական հմտություններով: Զրույցների ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին, ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է Երևանում կեղծ ակցիզով օղիների և կոնյակների արտադրություն

Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում կազմակերպվում է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն, և այդ ալկոհոլային խմիչքներն իրացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ-ը, ստացված տվյալներն իրացնելու նպատակով Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողից մշակվել ու ձեռնարկվել են համալիր, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: ...

Կարդալ ավելին »

Fitch Ratings-ը Երևանի վարկանիշը «Կայուն»-ից «Դրական» է կանխատեսել

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման: Այս մասին հայտնում է Երևանի ...

Կարդալ ավելին »

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չինաստան-Ղրղզստան սահմանին

Չինաստանի և Ղրղզստանի սահմանին 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր՝ երկուշաբթի, Աստանայի ժամանակով 05:58-ին (Երևանի ժամանակով 03:58-ին), հաղորդել են Ղազախստանի ԱԻՆ-ից։ Այդ մասին տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությունը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ղրղզստանի և Չինաստանի սահմանին: Երկրաշարժի էներգետիկ դասը 12,1 է, MPV-ի մագնիտուդը՝ 5,6, խորությունը՝ 10 կիլոմետր», – ասվում Է գերատեսչության հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի ծրագիրը նպաստելու է ամուր սահմաններ ունենալուն․ Հայկ Ալոյան.

Օրերս հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքը կշահագործվի: Banks.am-ը զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ: –  Պարոն Ալոյան, փետրվարի 22-ին հայտարարվեց Ամուլսարի ծրագրի վերագործարկման մասին: Նախքան դրա մասին խոսելը, կարծում եմ, կարեւոր է արձանագրել, թե ինչ արդյունքների հասած կլիներ ծրագիրն այսօր, եթե 2018 թվականին այն չդադարեցվեր՝ ընկերությունից անկախ պատճառներով: – 2018թ. եթե Ամուլսարի ծրագիրը չկասեցվեր, մենք Հայաստանում ...

Կարդալ ավելին »

Հունվարի դրությամբ եկամուտ ստացող աշխատատեղերի քանակը 677 916 է

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 677 916, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 427-ով կամ 7.4%-ով: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`2023 թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել ...

Կարդալ ավելին »

2022-ի հուլիսից թոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար

2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2023-ի հունվարը ներառյալ 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար դրամի անկանխիկ շրջանառության ծավալ է արձանագրվել, որից կենսաթոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար: Կառավարության նիստի ժամանակ նման թվեր է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Հունվարին աճը մի փոքր ավելի ցածր էր ի տարբերություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների, ինչը պայմանավորված է տոների ...

Կարդալ ավելին »
ajax-loader