Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, փակ է նաև Լարսը

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը՝ նշելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառ քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 6-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։          Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը: Այլ մանրամասներ չեն նշվում:

Կարդալ ավելին »

Արմավիրում բացահայտվել է արտարժույթի ապօրինի վաճառքով զբաղվելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Արմավիր քաղաքում առերևույթ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքի հանգամանքները։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիր քաղաքի ...

Կարդալ ավելին »

Եղանակը կտաքանա, սակայն սպասվում է քամու ուժգնացում

ՈւշադրությունՄարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։ Հանրապետության տարածքում` Մարտի 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 7-10 մ/վ, մարտի 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Դիվերսիայի արդյունքում սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում․ Այդպե՞ս է Ալիևն ուզում  խոսել ԼՂ հայերի հետ. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից արցախցի 3 ոստիկանների սպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նշել է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի հետ, բայց նրանց հետ, ովքեր ծնվել են այնտեղ։ Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում, ունեցել են ընտանիքներ ...

Կարդալ ավելին »

Երկու անչափահաս դանակով օտարերկրացուց գողություն են կատարել. նրանք ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են երկու անչափահասի կողմից օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի էական հանգամանքները: Ինչպես հայտնում են Կոմիտեն, 2023 թվականի մարտի 2-ին ՌԴ քաղաքացին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:35-ի սահմաններում, արական սեռի 2 անձինք, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի շենքերից ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ևս 9 բուժառու, 7 անձ վերադարձել է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ մարտի 3-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ըստ Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ 7 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ...

Կարդալ ավելին »

Վերջին մի քանի ժամվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ

Տարածաշրջանը շարունակում է «ցնցվել», գրանցված երկրաշարժերը մինչև 5 մագնիտուդ հզորությամբ են։ Այս մասին հայտնել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը Zarkerak.am-ի հետ զրույցում։ Նա խոսել է տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում սեյսմիկ ներկա իրավիճակի վերաբերյալ, նշելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում՝ 00։00-ից սկսած, տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ՝ մինչև 5 մագնիտուդ հզորությամբ՝ առավելապես ...

Կարդալ ավելին »

Օպերատիվ իրավիճակ․ 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու` 4-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, անձի առևանգման, ավազակային հարձակման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության ...

Կարդալ ավելին »
ajax-loader