Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը։ Այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տարածել է հաղորդագրություն, որի մեջ նաև ասվում է, որ 16 ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։ Նշվում է, որ սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված էին հեռանալ Հայաստանից COVID-19 ...
Կարդալ ավելին »Հասարակություն
«Սուրմալուի» գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել ...
Կարդալ ավելին »Ռուսաստան-Վրաստան սահմանին ավելի քան 1000 բեռնատար է կուտակվել
Ավելի քան հազար ծանր բեռնատար է կուտակվել Ռուսաստանի անցակետի առջև՝ սպասելով երկրից Վրաստան մեկնելուն։ Նման տվյալներ է հրապարակել Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը։ Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով մարտի 14-ի ժամը 01:30-ից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Վրաստանում անցակետի առջև կուտակվել է 1 046 մեծաբեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա։ Վրաստանի ...
Կարդալ ավելին »«Կարմիր խաչ»-ով Արցախից Հայաստան է տեղափոխվել 13 անձ, 10-ը՝ հակառակ ուղղությամբ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 13 անձ այսօր՝ մարտի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: 10 բուժառու, որոնքպետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ...
Կարդալ ավելին »Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս. Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ինչն անհանգստացնող է: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու որոշման վերաբերյալ հարցին: Փաշինյանը հայտնեց, որ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահը Հայաստան այցի ընթացքում իրեն ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, թե ՀՀ-ն դուրս կգա կազմակերպությունից: Վարչապետը ...
Կարդալ ավելին »Շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը․ Փաշինյանը՝ Հայաստանի սահմանի և Լեռնային Ղարաբաղի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։ «Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- ասաց Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ ու էսկալացիա, ուստի որոշում կայացրեց այստեղ հրավիրել Եվրամիության ...
Կարդալ ավելին »2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի․ ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վստահ է, որ 2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի, և այս հիվանդության պատճառով հայտարարված միջազգային արտակարգ իրավիճակը կվերացվի։ Գեբրեյեսուսը նման հայտարարություն է արել Թոմաս Ֆրենսիս կրտսերի մեդալով պարգևատրման արարողության ժամանակ: ԱՀԿ-ի ղեկավարը նման մեդալի է արժանացել առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար։ «Վստահ եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կկարողանանք ասել, որ ...
Կարդալ ավելին »Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ռազմավարական ճանապարհին երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դա կապված է եղանակի վատթարացման հետ, այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 14-ի ...
Կարդալ ավելին »Արդարադատության փոխնախարարը Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է հակակոռուպցիոն մեխանիզմները
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Իվա Պետրովայի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը։ Նախարարի տեղակալը ողջունել է առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել Հայաստանում դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգը: Ընդգծվել է, որ նախարարությունը բարձր է գնահատում ԱՄՀ-ի կողմից տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև հանրային ծառայության ոլորտների բարեփոխումներին, սնանկության գործընթացների իրավական դաշտի ...
Կարդալ ավելին »Շինարարի դուստրը՝ ճանապարհաշինության ոլորտի ներդրող
Ճանապարհաշինությունը կամ ճանապարհների ընթացիկ պահպանությունը միայն տղամարդկանց աշխատանք չէ։ Ոլորտում կան բազմաթիվ կանայք, որոնք ընդգրկված են այս պատվաբեր գործում, ղեկավարում են ճանապարհաշինական կազմակերպություններ, ապահովում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը, կատարում են բազմաթիվ այլ աշխատանքներ։ Ֆեյսբուքյան պաշտոնական էջում նման գրառում է կատարել Ճանապարհային դեպարտամենտը։ Դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, գրված է․ «Մեր զրուցակիցն այսօր Ֆլորա Անտոնյանն է՝ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում ճանապարհների ...
Կարդալ ավելին »