Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Հասարակություն
Դիվերսիայի արդյունքում սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում․ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից արցախցի 3 ոստիկանների սպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նշել է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի հետ, բայց նրանց հետ, ովքեր ծնվել են այնտեղ։ Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում, ունեցել են ընտանիքներ ...
Կարդալ ավելին »Երկու անչափահաս դանակով օտարերկրացուց գողություն են կատարել. նրանք ձերբակալվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են երկու անչափահասի կողմից օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի էական հանգամանքները: Ինչպես հայտնում են Կոմիտեն, 2023 թվականի մարտի 2-ին ՌԴ քաղաքացին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:35-ի սահմաններում, արական սեռի 2 անձինք, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի շենքերից ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ևս 9 բուժառու, 7 անձ վերադարձել է
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ մարտի 3-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ըստ Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ 7 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ...
Կարդալ ավելին »Վերջին մի քանի ժամվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ
Տարածաշրջանը շարունակում է «ցնցվել», գրանցված երկրաշարժերը մինչև 5 մագնիտուդ հզորությամբ են։ Այս մասին հայտնել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը Zarkerak.am-ի հետ զրույցում։ Նա խոսել է տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում սեյսմիկ ներկա իրավիճակի վերաբերյալ, նշելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում՝ 00։00-ից սկսած, տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ՝ մինչև 5 մագնիտուդ հզորությամբ՝ առավելապես ...
Կարդալ ավելին »Օպերատիվ իրավիճակ․ 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու` 4-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, անձի առևանգման, ավազակային հարձակման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության ...
Կարդալ ավելին »«Խավիարային դիվանագիտություն»-ը թարգմանվել է հայերեն
Թանկարժեք ժամացույցներ, մետաքսյա գորգեր, զարդեր, միլիոնավոր դոլարներ. այս ու շատ այլ թանկ նվերներով Ադրբեջանը կաշառել է եվրոպացի պաշտոնյաների՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, ԵԽԽՎ-ում ձայներ է «գնել»: Այս փաստերն արձանագրել է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնի «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» զեկույցը: Լրագրող-թարգմանիչ Սիրանույշ Մուրադյանը Եվրախորհրդի պատմության մեջ աննախադեպ աղմակահարույց այս զեկույցը թարգմանել է հայերեն, գիրքը լույս է ընծայել ...
Կարդալ ավելին »Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգա երկրաշարժեր է կանխատեսել
Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, ով կանխատեսել էր վերջին ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, ասել է, որ 2023 թվականի մարտին աշխարհը ականատես կլինի մեգաերկրաշարժերի։ Այս մասին հայտնում է Росийская газета-ն՝ հղում անելով SSGEOS գիտական ինստիտուտի (Solar System Geometry Survey) կայքում տեղադրված տեսանյութին։ Ըստ սեյսմոլոգի, մարտի 2-ին և 5-ին մոլորակների մոտենալը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության։ Մարտի 3-ից 7-ն ընկած ...
Կարդալ ավելին »Պոլիտեխնիկը հիմնական դպրոց կհիմնի
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց, որը նախատեսված է լինելու 1-9 դասարանների աշակերտների համար: Այս մասին գրել է armtimes.com կայքը։ Գաղափարը մասնագիտական քննարկման փուլում գտնվել է ավելի քան 7 ամիս, հաստատվել՝ փետրվարի 28-ին՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Այդ հասցեում, ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է «Թումո» կենտրոն
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող «Թումո» կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը, վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։ «Տնօրեն Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝ ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ...
Կարդալ ավելին »