«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Վարդենիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին »Հասարակություն
Վարչապետի աշխատակազմը տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքի վիճակը ծանր է
Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ըմիջին ծանրության, 1-ը բավարար: Ավելի վաղ ...
Կարդալ ավելին »Մեկնարկում են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը: «Բենֆիկա»-ն տանը կընդունի «Բրյուգե»-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Բրյուգե»-ն նվազագույն հաշվով: Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ կխաղա Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: «Մեղուները» թիմերի առաջին հանդիպմանն առավելության էին հասել նվազագույն հաշվով: Երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Կարդալ ավելին »Ադրբեջանի դիվերսիայի հետևանքով վիրավորցած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի մարտի 5-ի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։
Կարդալ ավելին »51-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ.-ի մարտի 6-ին ժամը 13:30-ի սահմաններում Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նա թողնելով կնոջն անօգնական վիճակում՝ հեռացել է: Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, ...
Կարդալ ավելին »Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 29-ի. հոսպիտալացված է 15 քաղաքացի
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 7-ի դրությամբ հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով: Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների ...
Կարդալ ավելին »ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, փակ է նաև Լարսը
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը՝ նշելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառ քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ ...
Կարդալ ավելին »Պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 6-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը: Այլ մանրամասներ չեն նշվում:
Կարդալ ավելին »Արմավիրում բացահայտվել է արտարժույթի ապօրինի վաճառքով զբաղվելու դեպք
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Արմավիր քաղաքում առերևույթ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքի հանգամանքները։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիր քաղաքի ...
Կարդալ ավելին »Եղանակը կտաքանա, սակայն սպասվում է քամու ուժգնացում
ՈւշադրությունՄարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։ Հանրապետության տարածքում` Մարտի 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 7-10 մ/վ, մարտի 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ...
Կարդալ ավելին »