Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկինը Սյունիքի Բնունիս գյուղում այցելել է 44-օրյա պատերազմի հերոսների տներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Սյունիքի մարզ: Այդ մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։ Սիսիան համայնքում Աննա Հակոբյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Գևորգյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը: Բնունիս գյուղում վարչապետի տիկինն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների տներ: Աննա Հակոբյանին հյուրընկալել են հայրենիքի պաշտպանությանը կյանքը տված Էդգար Մարգարյանի տանը: ...

Կարդալ ավելին »

1565 ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել է. Ժաննա Անդրեասյան

Կառավարությունը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լավարկող փաթեթ է ընդունել, որով հնարավորություն է ընձեռվում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով, որ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա։ «Այս ...

Կարդալ ավելին »

Red Wings-ը թռիչքներ կիրականացնի Ուֆա-Երևան երթուղով

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից): Ինչպես հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կարդալ ավելին »

Ռուբեն Վարդանյանը մնում է «Ատոմ» էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս պահին շարունակում է մնալ «Ատոմ» Էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է «Ատոմ»-ի համաներդրող, «Կամազի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի շրջանակներում։ «Վարդանյանը ցանկանում Էր դուրս գալ կազմից, առայժմ դուրս չի եկել, մնում է», – ասել Է նա։ «Կամա» ընկերությունը, որն զբաղվում է ավտոմեքենայի արտադրությամբ, հիմնադրվել է 2021 թվականի ...

Կարդալ ավելին »

Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնի, մարդիկ հստակ կիմանան՝ որը երբ կլինի կանգառում․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են նախատեսում իրականացնել Երևանի տրասնպորտային համակարգում։ Կառավարության նիստի ժամանակ Ավինյանը նշեց, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները շահագործումից հանելուց հետո ավտոբուսների ներկա քանակը բավարար չէ Երևանի ողջ տրանսպորտային խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ խնդիրն էականորեն լուծվելու է, երբ 237 նոր ավտոբուսները մտնեն ցանց, նաև կան չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում ցանց։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման 4-րդ փուլում ենք․ Փաշինյան

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ տեղյակ պահել, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այսպիսով՝ թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- ընդգծեց վարչապետը։ Միևնույն ժամանակ, վարչապետը ...

Կարդալ ավելին »

Հայ սակրավորները Հալեպում 88 հազար քառակուսի մետր հողատարածք են ականազերծել

Հայ սակրավորները Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչներին են հանձնել ականազերծված 88 հազար քառակուսի մետր հողատարածք Հալեպի նահանգի Հանտարաթ շրջանում։ Այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։ Նշվում է, որ Հալեպի նահանգային խորհրդի իշխանությունները ստորագրությամբ ընդունել են հայկական մարդասիրական առաքելության սակրավորների կողմից ականազերծված տարածքը։ Ականազերծված հողատարածքի հանձնման արարողությանը մասնակցել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տէր Մակար Սրբ․ Եպս․ Աշգարեանը, Հալեպի նահանգային ...

Կարդալ ավելին »

«Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Մեղրու սար» կոչվող հատվածում (տեղում է ձյուն) և Գորիս քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ...

Կարդալ ավելին »

Գարնանային էտով պայմանավորված՝ Երևանում մասամբ փակ են որոշ փողոցներ

Գարնանային էտով պայմանավորված մարտի 16-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ են Երևանի որոշ փողոցներ և փողոցների մայթերին հարող հատվածներ։  Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։  Մասնավորապես, մասամբ փակ են Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:

Կարդալ ավելին »

Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 150 նոր ավտոբուսով

Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է ձեռք բերել ևս 150 նոր ավտոբուս։ Հարցը ներառված է Կառավարության մարտի 16-ի հերթական նիստի օրակարգում։ Նախատեսվում է ներկրել Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ թվով 150 միջին դասի ավտոբուսներ, ինչը ...

Կարդալ ավելին »
ajax-loader