Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Այսօր այցելում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզ։ ➡️ Ֆրանսիական ներդրումներ➡️ Ապակենտրոնացված համագործակցություն➡️ Մշակութային ժառանգություն pic.twitter.com/FHbjYzjEyx— Olivier Decottignies (@O_Decottignies) May 14, 2025 «Ֆրանսիական ներդրումներ, ապակենտրոնացված համագործակցություն, մշակութային ժառանգություն»,-նշված է դեսպան Դըկոտինյիի գրառման մեջ։
Կարդալ ավելին »Հասարակություն
ԱԳ նախարարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են գործակցային հարցեր
Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նիստին։
Կարդալ ավելին »Կառուցվող կայաններից հետո Հայաստանում կգործի 207 փոքր հիդրոէլեկտրակայան և 119 արևային կայան
Հանրապետությունում էներգետիկ անկախության ամրապնդումը մշտապես եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առանցքում: Այդ մասին վստահեցրեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ԱԺ-ում հանձնաժողովի՝ 2024թ գործունեության մասին հաղորդման ներկայացմանը: «2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրակայաններ, ևս 16-ը գտնվել են կառուցման փուլում: Կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հիդրոէլեկտրակայաններ՝ 467 Մվտ գումարային հզորությամբ»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը: Անդրադառնալով արևային ...
Կարդալ ավելին »ԱԳ նախարարը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին շփվել է ԵԽ գործընկերների հետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից մանրամասնելով, որ գործընկերների մեջ են եղել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, Չեռնոգորիայի փոխվարչապետը և ...
Կարդալ ավելին »ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Կարդալ ավելին »Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարար
Բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով նաև Մերձավանի դպրոցում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: «Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ...
Կարդալ ավելին »ԱԺ նախագահը Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց խնդրին
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ն անդրադարձել է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ ընդգծելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք 3 շարժական գույք 1 տրանսպորտային միջոցի շուկայական ...
Կարդալ ավելին »Երևանում հոսանքազրկումները չեն առնչվում ԲԷՑ-ին պատկանող ենթակառուցվածքներին
Երևանում մայիսի 13-ին տեղի ունեցած հոսանքազրկումները բացարձակապես չեն առնչվում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը (ԲԷՑ) պատկանող ենթակառուցվածքներին՝ էլեկտրահաղորդման գծերին ու ենթակայաններին։ Այդ մասին հայտնում են ընկերությունից: «Փաստացի, մայիսի 13-ին, Երևանի մի շարք վարչական շրջանների հոսանքազրկումները հետևանք են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող 110 կՎ «Վինիլ», «Հարավային-1», «Կաուչուկ» օդային գծերի վթարային անջատումների»,- նշված է ԲԷՑ-ի տարածած պարզաբանման մեջ:
Կարդալ ավելին »