ԶՊՄԿ -ի տրակտորիստ-օպերատոր Վալտեր Համբարձումյանը կյանքի մի զգալի մասն անց է կացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Նրա՝ արդեն չորս տասնամյակ ԶՊՄԿ-ում անցկացրած փորձին է անդրադարձել ejc․am-ը։ «Չգիտեի տրակտորը ինչ բան է։ 26 տարեկանում եկա կոմբինատ՝ էլեկտրիկ աշխատելու համար, որովհետեւ վկայական ունեի, հանքի ինժեներ Մաքսիմ Հակոբյանը հարցրեց՝ կարո՞ղ եմ տրակտոր քշել։ Պատասխանեցի՝ մարդիկ կոսմոս են թռնում-իջնում»,- հիշում է մոտ 40 տարի Զանգեզուրի ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Մասնավորապես՝– սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, – սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարանով, ձեռքերի համար ...
Կարդալ ավելին »Բաքուն կմասնակցի Հայաստանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանը, վերջիվերջո, որոշել է մասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանական թիմի մասնակցությունը հաստատվել է։ Առաջնությանը մասնակցելու է ադրբեջանցի չորս մարզիկ՝ Նազիլա Իսմայիլովան (45 կգ), Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ) և Ալի Շուքուրլուն (102 կգ): Հավելենք, որ ի սկզբանե Ադրբեջանը հայտավորել էր 5 մարզիկի։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում կանցկացվի ապրիլի 14-23-ը։
Կարդալ ավելին »Ռուսաստանում դպրոցն ավարտածները կարող են ռազմաճակատ գործուղվել ծառայության մեկնարկից 4 ամիս հետո
Էլեկտրոնային ծանուցագրերի շուրջ աղմուկի ֆոնին Պետդուման նույն փաթեթում միանգամից երեք ընթերցմամբ ընդունել է փոփոխություն, ինչը թույլ է տալիս 18 տարեկաններին պայմանագրով զինվորական ծառայության ներգրավել միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Նախկինում, ըստ օրենքի, մինչ այդ պետք էր ավարտել տեխնիկումը կամ բուհը, կամ առնվազն առաջին երեք ամիսը զորակոչով ծառայել:Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են ներգրավել մինչև 400 հազար մարդու պայմանագրային ծառայության համար, մարտի վերջին ...
Կարդալ ավելին »Վերին Լարսում տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ: Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ:
Կարդալ ավելին »Բացահայտվել է ինստագրամյան էջի միջոցով իրականացված բրենդային թանկարժեք ժամացույցների ապօրինի առքուվաճառքի դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի լրատվական ծառայությունը։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական ...
Կարդալ ավելին »Մրցույթ՝ «Հայ կինոն 100 տարեկան է»
Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ դպրոցականների և ուսանողների շրջանում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Մրցույթի նպատակն է հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը: Մրցույթի պայմաններն ու կանոններն են. ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը ...
Կարդալ ավելին »Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքերով 10 անձ ձերբակալվել է, 3-ը ՃՈ տեսուչներ են
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը հայտնում է , որ նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի ...
Կարդալ ավելին »ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են խորհրդակցություններ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ...
Կարդալ ավելին »Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին
«Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։Հայրենյաց պաշտպան ...
Կարդալ ավելին »