Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում փորձ է արվելու փոխանցել կասկածելի զանգվածներ: Ինչպես տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը՝ մայիսի 2-ին ժամը 15:30-ի սահմաններում հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկությունների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել Գ. Ն.-ի մոտ կարճատև տեսակցության ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Մարիա Զախարովան՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին․ «Դրանք իրականացվում են առանց Ռուսաստանի, և պետք է իրենցից հետաքրքվել․ միգուցե վերջում կկարողանանք որոշակի տպավորություն ձևավորել, և դա իրավունք կտա մեզ՝ մեկնաբանել։ Մենք շարունակում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հայտարարություների կատարման ջատագովը լինել։ Մենք արդեն հայտնել ենք որ Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, մանրամասների մասին կհայտնենք ...
Կարդալ ավելին »ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017թ. մարտի 17-ի թիվ 22/17 «ԵԱՏՄ անդամ պետության տարածք ներմուծված և ազատ շրջանառության (բաց թողում ներքին սպառման համար) ընթացակարգով բաց թողնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային տրամադրման տեխնոլոգիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ...
Կարդալ ավելին »Գործընթացը հունի մեջ է. գլխավոր դատախազը ապօրինի գույքի բռնագանձման մասին
Այս պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում մոտ 40 հայցապահանջ կա։ Ազգային ժողովում այd մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին, թե ինչ տեղեկություններ կարող է տրամադրել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից։ «Գործընթացը շարունակական է և, այո, ցավոք, համակարգային բնույթ է կրել։ Այս հանգամանքը փաստվում է ոչ միայն ապօրինի ծագում ...
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիան Հայաստանին տրամադրում է բուհերի հինգ կրթաթոշակային տեղ
Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Կրթաթոշակային ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն շարունակում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովը շարունակում է մայիսի 2-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: ԱԺ-ն արդեն իսկ քննարկել է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ինչպես նաև «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ...
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն մայիսի 2-ին անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։ Ըստ աղբյուրի՝ ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։ «Անկեղծ ...
Կարդալ ավելին »Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արթիկ, Գյումրի, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ...
Կարդալ ավելին »Վարչապետը պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին կայացրել է Արմեն Հակոբյանին, Գրիգորի Առաքելյանին և Արթուր Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալների պաշտոններում նշանակելու որոշումներ։ Որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ ՀՀ վարչապետը որոշումները կայացրել է՝ ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով։
Կարդալ ավելին »Արդարադատության նախարարությունն ընդլայնում է գործակցությունը ՀԲ-ի հետ
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի դատական համակարգի տեղափոխումը 21-րդ դար» խորագրով աշխատաժողովին նշել է, որ նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություններով և ծրագրերով, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր դրական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Լևոն Բալյանն արձանագրել է, որ ՀՀ-ն հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ