Հասարակություն

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արագածոտնի մարզ։  Ինչպես հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամից, Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված 10 ընտանիքների, որոնք «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն՝ ջերմատներ, իրենց տնտեսապես կայունացման ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մասնակցել է Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի խորհրդի առաջին նիստին

Հայաստանը՝ ի դեմս  Մշակույթի զարգացման հիմնադրամի, Լոնդոնում մասնակցել է Բրիտանական թանգարանի միջզագային վերապատրաստման ծրագրի խորհրդի առաջին նիստին։ Նիստին Հայաստանը ներկայացրել է հիմնադրամի միջազգային հարաբերությունների ղեկավար Հայկ Մկրտչյանը։  Լոնդոնում գտնվելու ընթացքում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ Մեծ Բրիտանիայի առաջատար թանգարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցություններ և համատեղ ծրագրեր։  Հատկանշական է Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Լիզա Սփրինգերի, ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի դեպք է կանխել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։  Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 թվականների ...

Կարդալ ավելին »

Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով 74 երկրի շարքում զբաղեցնում ենք վերջից 5-րդ տեղը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025» հաշվետվությունը։ «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ում ներկայացված են մարդկային ներուժի զարգացման ինդեքսի 2023թ. տվյալները։ Դրանում նաև վերանայվել և թարմացվել են նախորդ տարիների վերաբերյալ անցյալ տարվա զեկույցում հրապարակված տվյալները: Այսպես՝ Ըստ «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ի` Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» 2023թ. արդյունքներով 0.811 միավոր է, իսկ համաշխարհային ...

Կարդալ ավելին »

Բնակարանների գները՝ Երևանում

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի մարտի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի մարտին կազմել է 893,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1% անկում։ Արաբկիր վարչական շրջանում՝ 622,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.4% անկում։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 479,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արարատի մարզի Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի դպրոցում բարձր դասարանցիների կողմից 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու դեպքին՝ այն սարսափելի համարելով։   Նախարարն ընդգծեց՝ իրավապահ մարմիններն այժմ ամբողջական քննություն են իրականացնում, և ինքը հույս ունի, որ քննության ավարտից հետո այդ դեպքի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ կլինեն։  «Այն, ...

Կարդալ ավելին »

Գավառը միացել է «ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթվա» միջոցառումներին

Գավառ համայնքը  միացել է «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում Հայաստանի համայնքների միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարված` «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին։  Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում Գավառ համայնքի Գանձակի մշակույթի տունը կազմակերպել էր ձեռքի աշխատանքների բացօթյա ցուցահանդես։  Ձևաչափը հատուկ էր ընտրված՝ անցորդներին ևս թեմատիկ իրազեկումներում ներգրավելու համար։ Մշակույթի ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում՝ ակնկալելով, որ այն կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։  Այդ մասին հայտնում է վրացական News Day գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ։  «Արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, շատ ...

Կարդալ ավելին »

Սրբուհի Գալյանը Նիլակշի Սահա Սինհայի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ռազմավարական բարեփոխումները: Նախարարը ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի շրջանակներում կարճ շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։  Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը կարճ զրույց են ունենում, որից հետո նրանց միանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Կարդալ ավելին »
ajax-loader