Հասարակություն

Չկա այնպիսի անկլավ, որը ճանապարհային անլուծելի խնդիր կառաջացնի. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է  ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել: Փաշինյանն այd մասին ասել է Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը: «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: ՀՀ վարչապետը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև ...

Կարդալ ավելին »

Երեխաների տոնին Մետրոպոլիտենի մուլտհերոսներով գունավոր գնացքը նրանց տեղափոխել է հեքիաթային աշխարհ

Գույներ, փուչիկներ, ուրախ տրամադրություն. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով ուրախ գնացքն ուղևորվեց դեպի «Երիտասարդական» կայարան, որտեղ երեխաները ծանոթացան տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների հետ: Տոնական միջոցառմանը ներկա էին նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները և տարբեր մանկատներում ու խնամքի կենտրոններում բնակություն հաստատած երեխաները: Կայարանում շրջելուց հետո հեքիաթային գնացքն ուղևորվեց դեպի «Հանրապետության հրապարակ» ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը 24 սանտիմետրով նվազել է նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ

Նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 23 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 71 սանտիմետր նիշի դիմաց։ 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն

Հունաստանի հետ համագործակցությամբ Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի առողջապահության նախարարության, Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Պտղի բժշկության հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Պտղի բժշկության կենտրոնի հիմնման նպատակն է խթանել հղի կանանց մասնագիտացված խնամքի աշխատանքները, նվազագույնի հասցնել թե մայրական, թե մանկական մահացությունը։ Հրավիրած ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը նշեց, որ ...

Կարդալ ավելին »

Մայիսին Գեղարքունիքում ծնվել է 109 երեխա

2023 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում  ծնվել է 109 երեխա՝ 57 տղա, 52 աղջիկ: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, 109 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 41-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն ...

Կարդալ ավելին »

Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները բխում են տարածաշրջանի շահերից. Վրաստանի վարչապետ

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր միջնորդական դեր խաղաց ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր: Արդյունքում, պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ: Մասնավորապես, 2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ցամաքային ճանապարհով արտահանել շուրջ ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության զորքերի շարքային զինծառայողն ատեստավորմամբ կարող է ստանալ մինչև 190 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը սահմանեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Դեռևս անցած ամիս արդեն իսկ Ազգային ժողովը հաստատել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և մեկամսյա ժամկետում Կառավարությունը պետք է հաստատեր ատեստավորման կարգը, նաև՝ հավելավճարների չափերը։ Ըստ այդ կարգով նախատեսվում են ատեստավորման անցկացման առանձնահատկությունները։ Ատեստավորումը իրականացվելու է երեք փուլով՝ հետևյալ հերթականությամբ՝ առաջին փուլը ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար. փոխնախարար

Ոստիկանության 10 ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «2022 թվականին ունեցել ենք 10 ծառայողական քննություն, որի շրջանակներում 10 ոստիկանության ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ 2022-23 թվականների ժամանակահատվածում ունենք 6 քրեական վարույթ և գտել ենք, որ ատեստավորման շրջանակներում կկարողանանք համակարգում թողնել այն մարդկանց, որոնք ...

Կարդալ ավելին »
ajax-loader