Հասարակություն

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության և ընկերության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:  «Ա.Մ.-ն անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի է համարում ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը. Մերձավանի դպրոցի տնօրենի ԺՊ-ն կազատվի աշխատանքից

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի դպրոցում տեղի ունեցած միջադեպը։  Ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարությունը։  «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր ...

Կարդալ ավելին »

ՔԿ-ն պարզաբանում է լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել լրագրող Լիլիթ Աղեկյանին առնչվող քրեական գործերի վերաբերյալ: Պարզաբանման մեջ ընդգծվում է, որ լրագրողի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ: «Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): ...

Կարդալ ավելին »

Դատարան է հանձնվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթ

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:  Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի ...

Կարդալ ավելին »

Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով կասեցվել է կարագի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ -ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց): ՍԱՏՄ-ից հայտնում են, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ Արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունները Չի ...

Կարդալ ավելին »

ՔՊ–ական 4 պատգամավորներ աշխատանքային այցով  կմեկնեն Հաագա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ ՔՊ խմբակցության 4 պատգամավորներ 4 օրով կմեկնեն Հաագա։ Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. Աշխատանքային այցով 2025 թվականի հունիսի 9-12-ը Հաագա (Նիդերլանդների Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ...

Կարդալ ավելին »

Մեկ շաբաթում գրանցվել է 153 արտակարգ դեպք՝ կարկուտ, դիակի հայտնաբերում, ինքնասպանության փորձ

Մայիսի 5-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը: «Մասնավորապես՝ հրդեհի՝ 72, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ կարկուտի՝ 2, տեղատարափ անձրևի՝ 6, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, թունավորման՝ 8, օձ նկատելու՝ 25, կեղծ ահազանգի՝ 23, ուժեղ քամու՝ 10, ինքնասպանության ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցներ, բջջայիններ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետվություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի, օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության, պահպանության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի ապրիլի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, ...

Կարդալ ավելին »

Աշխատանքային հանդիպում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ: Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում և կից տեսանյութ հրապարակել:

Կարդալ ավելին »

Պետք է գնահատենք, թե պետական դավաճանության դեպքերը որքանով են ազդել 44–օրյա պատերազմի արդյունքի վրա. ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասներ է հայտնել 44–օրյա պատերազմի առնչությամբ հարուցված քրեական վարույթներից: Պողոսյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին:  «44–օրյա պատերազմի ընթացքում ունենք բազմաթիվ քրեական վարույթներ՝ հարուցված տարբեր հանցատեսակներով՝ սկսած անփութությունից, պաշտոնական լիազորություններն անցնելուց մինչև պաշտոնական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել և այլն: Այդ վարույթները հիմնական բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպաներից, ...

Կարդալ ավելին »
ajax-loader