Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, մայիսի 17-ին տեղի կունենա հանրային իրազեկման միջոցառում ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:
Կարդալ ավելին »Երկրի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը կրթությունն է. ԿԳՄՍ նախարար
Երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը կրթությունն է: Այդ մասին շեշտեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ շնորհավորական իր ուղերում: Նախարար ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք․ ՊԵԿ
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և ունեն բարեկամական ...
Կարդալ ավելին »Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ. ՆԳՆ-ն՝ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած դեպքի մասին
Առաջին հայկական ճակատ ֆան ակումբը հայտարարություն և տեսանյութ է տարածել՝ պնդելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության պետը բռնություն է կիրառել Հայաստանի գավաթի եզրափակիչ «Արարատ-Արմենիա-«Նոա» խաղից հետո խաղադաշտում հայտնված երկրպագուի նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- տեղեկացրել է Սարգսյանը։
Կարդալ ավելին »Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Երևանին առաջարկում է ատոմակայանի միջուկային էներգաբլոկների լայն տեսականի՝ խոշոր ռեակտորներից մինչև ցածր հզորության մոդուլներ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ դեսպանի հայտարարությունը հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ «Դուք հիշատակեցիք նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հարցը։ Ռուսական կողմից առաջարկներ կան, որքանով ես գիտեմ, ամբողջ գծի ...
Կարդալ ավելին »ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի 5-րդ նիստին
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել ...
Կարդալ ավելին »Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներին
այաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամները՝ Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հյուրընկալել են Գեղարքունիքի մարզ այցելած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և վերջինիս ղեկավարած պատվիրակության անդամներին։ Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Honoured to welcome newly graduated French diplomats, led by H.E. Amb. @O_Decottignies . They were briefed on #EUMA mandate & met with our ...
Կարդալ ավելին »Ծաղկեպսակների և մեխակների գնումն իրականացվել է ամբողջ տարվա կարիքների համար. վարչապետի աշխատակազմ
Ծաղկեպսակների և մեխակների գնումը ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել է ամբողջ 2025 թվականի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների նպատակով: Այդ մասին պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմն՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի՝ տվյալ թեմայով հրապարակմանը: «Pastinfo.am կայքում հրապարակված «Վարչապետի աշխատակազմը գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ծաղկեպսակների և մեխակների գնումը Վարչապետի ...
Կարդալ ավելին »Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Այսօր այցելում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզ։ ➡️ Ֆրանսիական ներդրումներ➡️ Ապակենտրոնացված համագործակցություն➡️ Մշակութային ժառանգություն pic.twitter.com/FHbjYzjEyx— Olivier Decottignies (@O_Decottignies) May 14, 2025 «Ֆրանսիական ներդրումներ, ապակենտրոնացված համագործակցություն, մշակութային ժառանգություն»,-նշված է դեսպան Դըկոտինյիի գրառման մեջ։
Կարդալ ավելին »