Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ. ՆԳՆ-ն՝ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած դեպքի մասին

Առաջին հայկական ճակատ ֆան ակումբը հայտարարություն և տեսանյութ է տարածել՝ պնդելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության պետը բռնություն է կիրառել Հայաստանի գավաթի եզրափակիչ «Արարատ-Արմենիա-«Նոա» խաղից հետո խաղադաշտում հայտնված երկրպագուի նկատմամբ։ 

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- տեղեկացրել է Սարգսյանը։  

ajax-loader