Նախորդ շաբաթ Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը՝ տարվա ամենավառ, ամենաթաց, ամենաերաժշտական, ամենաուրախ ու արվեստային, ամենա-ամենասպասված միջոցառումը։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն անճանաչելի էին դարձել։Դաշտը բաժանվել էր փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգիստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն, որտեղ յուրաքանչյուր մարդ կգտներ իր համար հետաքրքրություն: Մեկնարկային ակտիվությունը գաստրո և էքսպո գոտիներինն էր, որտեղ ներկայացվեցին տարածաշրջանային, տոնական, ծիսական ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Հայաստանի ներկայացուցիչները մեկնել են Կոնգո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին Հայաստանը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: 5 մարզաձևում Հայաստանը կներկայացնի 19 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում: Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ, արդեն մեկնել է մրցավայր: Աթլետիկայի թիմի կազմում ընդգրկված են Լևոն Աղասյանը (եռացատկ), Գոռ Բեգլարյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (800 մետր ...
Կարդալ ավելին »Ներկայացվել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ջահը
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի փոխանցումավազքի ջահը: Փոխանցումավազքի ջահը երեք գաղափար է կրում` հավասարություն, հանգստություն և ջուր: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ ...
Կարդալ ավելին »ԱԳ փոխնախարարը դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել է ԼՂ իրավիճակը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում եղել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ...
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կարդալ ավելին »Ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ մշտական ներկայացուցչին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալները: Այդ մասին հայտնում է ֆինանսների նախարարությունը: Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռաիսիին մեր երկրում արդյունավետ աշխատանքի և սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել ...
Կարդալ ավելին »Իրանի Azad իսլամական համալսարանում բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին
Իրանի «Azad իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության, գրում է Էրմենիհաբերը։ Հուլիսի 24-ին Իրանի Ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Էքբեր Բաբային հայտարարել էր, որ Իրանի սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ միայն հայերը իրավունք ունեն մայրենի լեզվով կրթություն ստանալու։ Նա նաև հավելել է, որ վերոհիշյալ ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում լքված նորածնի մայրը
Իրավապահները հայտնաբերել են հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնին թողած մորը։ Այդ մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Այս պահին նրա հետ քննչական գործողություններ են ընթանում»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին երեխային գյուղի շները հասցրել ...
Կարդալ ավելին »Երևանի լուսավորության համակարգը կարդիականացվի
ևանում օգոստոսի 1-ից արտաքին լուսավորության համար կսահմանվի նոր ժամային գրաֆիկ։ Ամռանն ու աշնանը լուսավորությունը կլինի մինչև ժամը 2։00-ը, իսկ ձմռանն ու գարնանը` 1։00-ը։ Հրավիրած ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այժմ բոլոր վարչական շրջաններում ակտիվ աշխատանքներ են կատարվում արտաքին լուսավորության վերականգնման առումով։ Հին նատրիումային տեսակի լուսատուները փոխարինվում են նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով։ ...
Կարդալ ավելին »Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում 19 բեռնատար սնունդ
Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում: «Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ