Իսպանիայում շարունակվում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի աշխատանքային այցը։ Մետրոպոլիտենից հայտնում են, որ այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը հանդիպում է ունեցել Բասկերի երկրի, տարածաշրջանային կապի ցանցի խոշորագույն օպերատոր «Իտելազպի» ընկերության տնօրինության հետ։ Ընկերությունն ապահովում է Բիլբաոյի մետրոպոլիտենի կապի և ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի օբյեկտների, տեղեկատվայնացման, տեղեկատվական անվտանգության բարձր որակն ու դրանով իսկ լուծում անվտանգային մի շարք ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ստեփանակերտում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է
Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է: Այդ մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը: Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով. Օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00, Օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, ...
Կարդալ ավելին »Հայտնի է՝ երբ կվճարվեն օգոստոսի կենսաթոշակները
Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2023 թվականի օգոստոս ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի օգոստոսի 3-ից։ Հիշեցնենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են։
Կարդալ ավելին »Երևանի ավտոբուսներում մետաղադրամներ ընդունող և մանրադրամ վերադարձնող սարքեր են տեղադրվել
Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարքեր է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը: «35 և 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղևորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր լուծում է, մինչև կանցնենք տոմսային ...
Կարդալ ավելին »Արցախին հատկացված հումանիտար օգնությունը մեկ շաբաթ է՝ չի մոտենում իր վերջնակետին
Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։ Լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշեց, որ հուլիսի 26ից մինչ օրս հումանիտար ուղեբեռն տեղից չի շարժվել և որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին: «Ցավով պետք է արձանագրեմ, որ հումանիտար ուղեբեռն արդեն վեցերորդ օրն է որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին: Դրա նպատակը բարդ հումանիտար իրավիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավիճակը որևէ կերպ մեղմելն է: Լեռնային Ղարաբաղում այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ժողովուրդն ինչ զրկանքների միջով է անցնում՝ պայմանավորված գրեթե 8 ամիս տևող ճգնաժամով: Ականատես ենք լինում նաև հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղի կանանց, տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապող և հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր միջադեպերի, որոնք ուղիղ հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինբաբար փակման: Մինչդեռ այս բեռնատարներում գտնվող սնունդը, առաջին անհարաժեշտության իրերը, դեղորայքը կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել այն իրավիճակը, որն այժմ տիրում է Լեռնային Ղարաբաղում»,- նշեց նա: Սարգսյանը հույս հայտնեց, որ մարդասիրական նախաձեռնությունը կհասնի իր վերջնանպատակին և հումանիտար ուղեբեռներն օր առաջ կտեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ:
Կարդալ ավելին »Արցախի բնակիչը մոլորվել և Ադրբեջանի վերահսկողության տարածք է անցել ոգելից խմիչքի ազդեցության տակ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչի ձերբակալության վերաբերյալ։ Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում, օգոստոսի 1-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ...
Կարդալ ավելին »Ատենախոսական աշխատանքի պաշտպանություն՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում» ենթախորհրդի նիստում
ՀԱՊՀ_ին առընթեր «Մետալուրգիա և նյութագիտություն» մասնագիտական խորհրդի «Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում» ենթախորհրդի նիստում տեղի է ունեցել «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի հայցորդ Վրեժ Վարուժանի Հովակիմյանի «Լեռնային բացահանքի տեկտոնական խզումներով թուլացած կողի կայունության երկրամեխանիկական հիմնավորումը» թեմայով ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը (ղեկավար` տ.գ.դ., դոցենտ Լ.Ա. Մանուկյան)` «Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում» մասնագիտությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Լեռնային գործի ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ
Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Դեսպանն իր հերթին ընդգծել և վստահությունն է հայտնել, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը ...
Կարդալ ավելին »3 անձինք փողի դիմաց Telegram-ով թմրամիջոց են տեղադրել Վանաձորի տարբեր հատվածներում․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տելեգրամ» սոցիալական ցանցի համապատասխան ալիքի էջում ծանոթանալով թմրամիջոց ...
Կարդալ ավելին »Երևանի համար կմշակվի կայուն էներգետիկ զարգացման ծրագիր
Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրով կմշակի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը» (SECAP): Սշխատանքների մեկնարկային հանդիպմանը մասնակցել են քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող ստորաբաժանումների, համայնքային կազմակերպութնունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչները: Քաղաքապետարանը հայտնում է, որ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը ընդգծել է ծրագրի մշակման կարևորությունն ու հետագա իրագործումը՝ քաղաքի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ