Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև մրցույթի միջազգային փուլը՝ Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ուղարկվելիք գրքերը։ Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը նշված գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր: Հայաստանը ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Արարատ Միրզոյանն ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել են Խնածախում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »Ադրբեջանի հաղորդագրությունը եւ տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք է․ ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետեւողականորեն, իրականության հետ որեւէ աղերս չունեցող տեսանյութ եւ հաղորդագրություններ տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետեւակային եւ հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, ...
Կարդալ ավելին »«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դեբետ գյուղում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 20-27-ը Լոռու մարզի Դեբետ գյուղում «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն կիրականացնի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ավանդույթի համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին ու մշակույթին, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան տեսնելու վերջին տարիների վավերագրական ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով
Օգոստոսի 18-ին, 19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, օգոստոսի 19-ին, 20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ...
Կարդալ ավելին »ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 18-ին քննարկեց Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի գրանցման հարցը։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել են 13 կուսակցություն և 1 դաշինք։ ԿԸՀ-ն արձանագրեց, որ առաջադրված բոլոր քաղաքական ուժերի փաստաթղթերը համապատասխանում են ընտրական օրենսգրքի պահանջներին։ Այսպիսով՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ի միջոցով 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։«Օգոստոսի 18-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ ...
Կարդալ ավելին »Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ...
Կարդալ ավելին »