Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ «Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն»,- հայտնում է ԱՀ ՊՆ-ն՝ տեղեկացնելով, որ պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Կարդալ ավելին »Հասարակություն
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները:
Կարդալ ավելին »ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի հարցով կապի մեջ է ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ․ Զախարովա
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հրադադարի հասնելու շուրջ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։ «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի ...
Կարդալ ավելին »Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի հարձակման համար․ԼՂ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման։ «Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- ասվում է X (նախկին Twitter) սոցիալական հարթակում ԼՂ արտաքին գործերի ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումների» անվան տակ հարձակում սկսելու մասին
Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ «ԼՂ-ում հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին:
Կարդալ ավելին »Բաքուն Մոսկվային տեղեկություն է տրամադրում գործողության իրականացման մասին. Զախարովա
Ռուսաստանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին»,-նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Կարդալ ավելին »ՊՆ-ն պաշտոնապես հերքում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա լինելու մասին Ադրբեջանի կեղծ պնդումը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: «ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- հաղորդագրության մեջ նշել է ՊՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում բազմիցս շահարկում է իր այդ կեղծ թեզը։
Կարդալ ավելին »Արցախում բնակիչներին հորդորում են մնալ ապաստարաններում, համացանցում տեսանյութեր և լուսանկարներ չհրապարակել
Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում: Այդ մասին Արցախի բնակչությանն ուղղված հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել ...
Կարդալ ավելին »ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին հասցնում է հրթիռահրետանային հարվածներ
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
Կարդալ ավելին »Հայաստանի սահմաններին այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Իրադրությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ժամը 14:00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ