Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդրին՝ ԼՂ-ում կրակի դադարեցման հայտարարության համատեքստում։ «Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կրակի դադարեցման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և առանց որևէ վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին
Մոսկվան համաձայնեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվում, սակայն անհրաժեշտության դեպքում Պուտինը նաև Ալիևի հետ հեռախոսազրույց կունենա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Հենց այդ զրույցը կայանա, մենք ձեզ ...
Կարդալ ավելին »Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների
Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների: «Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան: Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»,- ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Այդ մասին Facebook-ում անգլերենով գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։ Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է»,- ...
Կարդալ ավելին »ԼՂ-ն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ առաքելության առաջարկը
Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը սեպտեմբերի 19-ից հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է Դադիվանքի նախկին վանահայրը
Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով 44-օրյա պատերազմից հետո ծառայությունն անցկացնում է Մարտակերտի Հակոբավանքում, սեպտեմբերի 19-ին վիրավորում է ստացել ԼՂ-ում` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից հայտնեցին, որ նա այս պահին Արցախի հիվանդանոցներից մեկում է: «Տեր Հովհաննես քահանան վիրահատվել է: Վիրահատել են նրա փայծաղը: Նրա առողջական վիճակը հիմա կայուն է»,- նշեցին Մայր Աթոռից: Վիրահատությունը տեղի ...
Կարդալ ավելին »Թող լռեն զենքերը Լեռնային Ղարաբաղում․ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչը
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է Vatican News-ը, սեպտեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ունկնդրությունից հետո Հռոմի պապը կոչ է արել ցած դնել զենքերը։ «Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Արևելյան Կովկասից, որտեղ արդեն իսկ առկա ճգնաժամային հումանիտար իրավիճակն ավելի է ծանրացել նոր զինված բախումների պատճառով։ Կոչս եմ ...
Կարդալ ավելին »Ռուս խաղաղապահները ԼՂ-ում տարհանել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ․ կեսից ավելին երեխաներ են
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակչի։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն ավելի վտանգավոր շրջաններից և տուժածներին բուժօգնության տրամադրումը։ Ընդհանուր տարհանվել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, որից 1049-ը երեխաներ են»,- հայտնել են ՊՆ-ից՝ ընդգծելով, որ բոլոր տարհանվածներին տրամադրվել ...
Կարդալ ավելին »Արցախում այս պահի դրությամբ կա 32 զոհ. ՄԻՊ-ը մշտադիտարկում է անցկացնում
Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ: «Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական ...
Կարդալ ավելին »Միրզոյանն Իտալիայի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է ԵՄ հստակ քայլերի անհրաժեշտությունը
Հայաստանի արտաքին գործերի Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով: Ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ