ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 1000 անձի տրամադրվել է առաջին անհրաժեշտության դեղորայքային փաթեթներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նրանք կշարունակեն իրենց բուժօգնությունը ստանալ ամբուլատոր պայմաններում: Անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն համապատասխան բուժհիմնարկներ»,- նշեց նա: Նա նշեց, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան Երևան են բերվել նորածիններ և մեկ երեխա բավական ծանր վիճակում, նրանք ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ, 3 253-ն ապահովվել է կացարանով
Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Ըստ աղբյուրի՝ բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: Նշվում է, ...
Կարդալ ավելին »Կրթական համակարգը կմեկտեղի ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ուսման կազմակերպման հարցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ...
Կարդալ ավելին »Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ։ Սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։«19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ Ինչպես նշեցի, 19 հազարից 2500-ը արդեն գտնվում է իրենց տեղակայման վայրերում, այն մարդիկ, ովքեր դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար։ Այս պահին Գորիսում գտնվում են 1200 մարդ, ովքեր դեռևս ...
Կարդալ ավելին »Հենրիխ Մխիթարյան. Իրավիճակը, որում այժմ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը, հիշեցնում է պատմության ամենամութ ժամերը
«Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում կատարած գրառմամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախում տեղի ունեցող էթնիկ զտումներին: «Տասն ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինվորականները սկսեցին գնդակոծել Լեռնային Ղարաբաղը: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ պատմությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց, հազարավոր հայ ընտանիքների կորուստների և ...
Կարդալ ավելին »Հանրապետության հրապարակում ժամը 19-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է. Ազգային կոմիտե
Ազգային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այսօր երեկոյան ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքը հետաձգվում է անորոշ ժամանակով: Հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն ...
Կարդալ ավելին »Ստեփանակերտում վառելիքի պահեստում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ. շտաբ
Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Հանրային լրագրության ակումբը լրագրողներին ժամանակավոր տրամադրում է անվճար զրահաբաճկոններ, սաղավարտներ
Հանրային լրագրության ակումբը ժամանակավոր օգտագործման համար տրամադրում է անվճար զրահաբաճկոններ և սաղավարտներ լրատվամիջոցների աշխատակիցներին կան նրանց ներկայացուցիչներին։ «Անհրաժեշտության դեպքում կարող եք գրել մեզ՝ info@pjc.am էլ․ փոստի հասցեին։ Այս պաշտպանական միջոցները ձեռք բերելու համար անհրաժեշտ է ստորագրել երկկողմ պայմանագիր։ Լրատվամիջոցների աշխատակիցները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր և մամուլի անցաթուղթ (Press card)։ Այս անվտանգային պարագաները կարող եք ձեռք բերել մեր գրասենյակից՝ Սարյան ...
Կարդալ ավելին »Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Հայաստանից շտապօգնության մեքենաներ են ուղևորվել Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին տեղափոխելու համար: Սեպտեմբերի 26-ի առավոտյան Հայաստանից ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, մեկնել էր Ստեփանակերտ ու տեղափոխել սեպտեմբերի 25-ին ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին: Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով 7 մարդ հիվանդանոցում մահացել է, տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են: Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն Հայաստանի առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է; Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
Կարդալ ավելին »Արցախի Մարտունի քաղաքում ապամոնտաժվում է Մոնթե Մելքոնյանի արձանը
Արցախի Մարտունի քաղաքից հանվում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի, արձանը։ Լրատվամիջոցերը տարածել են լուսանկարներ, որոնցում երևում են ապամոնտաժման աշխատանքները։ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ