Երևանում հաջորդ տարվանից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից գործընթացը կիրականացվի ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայ մամուլի օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու ...
Կարդալ ավելին »Նոր Խարբերդում դիտավորությամբ հրդեհել են «ՎԱԶ 2109» ավտոմեքենա. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
Երեւանում հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Խարբերդ Ա/Պ 7-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ...
Կարդալ ավելին »Խոշոր հրդեհ՝ Մարմաշենում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան
Հոկտեմբերի 16-ին, ժամը 02։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այրվում են անասնագոմ և տուն։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու ...
Կարդալ ավելին »Վանաձորում ամբողջ ընտանիքը թունավորվել է շմոլ գազից. հոսպիտալացվել է չորս քաղաքացի, այդ թվում՝ երեխա
Նախօրեին՝ հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կան նաև երեխաներ, հաղորդում է Shamshyan.com-ը:Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ, ում ինքնությունը ճշտվում է:Բժիշկները ...
Կարդալ ավելին »Հռոմի Ֆրանցիսկոս պապը Արցախից տեղահանվածներին և ԼՂ կրոնական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչ է արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հոկտեմբերի 15-ին դիմելով Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված ուխտավորներին, մտահոգություն է հայտնել Իսրայելում և Գազայի հատվածում տեղի ունեցածի վերաբերյալ․ Նա մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։ Սբազան Քահանայապետը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և տեղի կրոնական մշակութային ժառանգությունը։ Այդ մասին տեղեկացնում է Vaticannews-ը։ «Իր գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը խօսքը ուղղելով ...
Կարդալ ավելին »ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, նաև Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների իրավիճակի վրա։ Այդ մասին հայտնում են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից: Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի ավարտին կհրապարակվի հայտարարություն:
Կարդալ ավելին »Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում
Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 27-ին և 28-ին հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում։ Համերգներն իրականացվում են Արամ Խաչատրյանի 120-ամյակի և «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» ծրագրի շրջանակներում, որն այս տարի կրում է «Միասին հանուն խաղաղության» խորագիրը։ Հոկտեմբերի 27-ին, ժ․ 19:00 նվագախումբը ելույթ կունենա Ռոտենբուրգի Ցեինտշոյեր մշակույթի կենտրոնում (Zehntscheuer Rottenburg cultural center) գերմանաբնակ հայ ջութակահար ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Բելգիայի միջև առևտրաշրջանառությունը աճել է 32%-ով՝ կազմելով 156․5 մլն դոլար
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում նշվել են, մասնավորապես, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, անասնաբուծության, սննդի ...
Կարդալ ավելին »Մայրաքաղաքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ