Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները: Մասիս Պողոսյանը ներկայացրել ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Վրաստանում սահմանափակվել է մեծ բեռնատարների երթևեկությունը Հայաստանի հետ սահմանին՝ բքի պատճառով
Վրաստանում բքի եւ Փարավանի լեռնանցքում ցածր տեսանելիության պատճառով Հայաստանի սահմանին բեռնատարների տեղաշարժի սահմանափակում է մտցվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ սահմանափակումներ են գործում Կոդա-Փարծխիս-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում։ Ախալքալաք-Կարծախ եւ Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում նույնպես ժամանակավորապես սահմանափակվում է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տրանսպորտի այլ տեսակների երթեւեկությունն ազատ է։
Կարդալ ավելին »Զորամասի՝ հրդեհի հետևանքով վնասված խոհանոցը վերանորոգվել է. ՊՆ
Պաշտպանության նախարարության N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում փետրվարի 19-ին բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Այդ մասին հայտնուն են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվե
Կարդալ ավելին »Կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը
Կառավարությունը նախատեսում է երկարաձգել 2020 թվականի պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը՝ մինչև 2025 թվականի փետրվար ամիսը ներառյալ։ Ըստ գործող կարգավորման՝ 2020 թվականի դեկտեմբերին ընդունված որոշմամբ պետությունն ամեն ամիս 300 հազար դրամ էր տրամադրում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, սակայն աջակցության ժամկետը նախատեսված էր մինչև 2024 թվականի դեկտեմբեր։ Փոփոխությունների արդյունքում աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2025 թվականի փետրվար ...
Կարդալ ավելին »Օգտակար խորհուրդներ՝ վարորդներին. ՆԳՆ-ն հրապարակել է ձմռանը երթևեկելու կանոնները
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վարորդներին ուղղված օգտակար խորհուրդներ՝ ձմռանը երթևեկելիս: ՆԳՆ-ի տարածած օգտակար խորհուրդները ներկայացնում ենք ստորև. Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պահպանել տարածություն դիմացի մեքենայից: Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը: Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է ...
Կարդալ ավելին »Oդի ջերմաստիճանը նվազում է 10-12 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում այս շաբաթ սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ մանրամասնելով, որ հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազում է 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ...
Կարդալ ավելին »Փրկարարներն ու ոստիկաններն արգելափակումից դուրս են բերել 359 տրանսպորտային միջոց
Փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ եղանակային վատ պայմանների պատճառով արգելափակված տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին դուրս բերելով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից 21-ը ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ ...
Կարդալ ավելին »ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը ևս փակ է
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ մանրամասնելով, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Բերդ-Ճամբարակ, Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար-Գառնահովիտ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ ...
Կարդալ ավելին »Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության կատարման ընթացքը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, ...
Կարդալ ավելին »Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ համատեղ գործողությունների արդյունքում դադարեցրել է փողերի լվացման մեջ կասկածվող ցանցի գործողությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսպանական ոստիկանության մամուլի հաղորդագրությանը։ Դրանում ասվում է, որ «կալանավորվել է 14 մարդ, ովքեր ամսական մի քանի միլիոն եվրո ծավալի փողերի լվացման ծառայություններ են մատուցել ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական եւ կոլումբիական հանցավոր կազմակերպություններին»։ «Իսպանիայում խումբը բաշխված ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ