Առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը մեկնարկելու է 2024-ից, իսկ 2027-ին համակարգն ամբողջովին պետք է ներդրված լինի ու համապարտադիր դառնա։ Կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը 2025-ից պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի։ Մշակված օրենսդրական փաթեթի կարևոր կետերից է տոկոսային ապահովագրավճարներից անցումը ֆիքսված ապահովագրավճարի՝ տարեկան մոտ 200 հազար դրամի չափով։ Ամբողջական գործընթացն իրականացնելու համար ստեղծվելու է ապահովագրական հիմնադրամ, իսկ մասնավոր ապահովագրական ընկերություններին առաջարկվելու է տախատեսվածը լրացնող, հավելյալ ծառայություններ առաջարկող փաթեթներ, ...
Կարդալ ավելին »Լուրեր
Աստղային բացահայտումներ․ տիեզերական էվոլյուցիայի գիտությունը նորովի է ներկայնում
Լիդսի համալսարանի գիտնականները բացահայտում են արել, որը ցույց է տալիս, որ աստղային եռակի համակարգերը շատ ավելի տարածված են տիեզերքում, քան նախկինում ենթադրվում էր: Շատ տարիներ առաջ տեղի էր ունեցել երկակի համակարգերի համատարած բացահայտումը, ինչը, պարզվեց, չափազանց կարևոր էր աստղերի և տիեզերքի էվոլյուցիայի համար: Հիմա արդեն խոսքը եռակի համակարգերի մասին է, որը, ինչպես նշում են գիտնականները, կտրուկ շրջադարձ է աստղերի ուսումնասիրության մեջ: Համալսարանի ...
Կարդալ ավելին »Interbrand Corp. որոնք են աշխարհի 100 ամենաթանկ բրենդները
Interbrand Corp խորհրդատվական ընկերությունը կազմել է աշխարհի 100 ամենաթանկարժեք ընկերությունների ցանկը։ Ըստ հետազոտության՝ Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը․ ապրանքանիշը գնահատվում է 502,6 միլիարդ դոլար: Նշվում է, որ Apple-ն արդեն տասնմեկերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է վարկանիշի առաջատարը։ Երկրորդ տեղում Microsoft-ն է, որը գնահատվել է 316,6 մլրդ դոլար, իսկ Amazon-ը (276,9 մլրդ դոլար) և Google-ը (260,2 մլրդ դոլար) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։ ...
Կարդալ ավելին »Գյումրու չոր նավահանգստի նախագիծը տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է
Գյումրու չոր նավահանգստի նախագիծը տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է: Այդ մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով, որ նախագիծը կազմելու համար հրավիրված հոլանդական ընկերությունն արդեն ավարտում է աշխատանքը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախագիծը կարող է ներդրողների մոտ էական հետաքրքրություն առաջացնել, հատկապես, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ...
Կարդալ ավելին »Ակադեմիական քաղաքում կգործեն նաև սպայական և արվեստների ավագ դպրոցներ
Հայաստանում նախատեսվող Ակադեմիական քաղաքում կգործեն նաև ավագ դպրոցներ, օրինակ՝ արվեստների ավագ դպրոց, սպայական ավագ դպրոց: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին: «Ակադեմիական քաղաքում մենք նաև նախատեսում ենք ավագ դպրոցներ ունենալ: Հիմա վստահ գիտենք, որ Ակադեմիական քաղաքում ուզում ենք արվեստների ավագ դպրոց, նաև սպայական ավագ դպրոց ունենալ, որպեսզի այնտեղ ավարտածներն ավելի հեշտությամբ ընդունվեն սպայական և ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն աճել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 24-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.26%-ով և կազմել 15,046,145.16 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.30%-ով և կազմել 37,404.96 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.48%-ով և կազմել 2,070.60 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.055345628 (+0.19%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.20%-ով և կազմել 225.76 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 24-11-23
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 400.00 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 403.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 435.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 442.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.50 դրամ (-0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.60 դրամ (-0.09 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...
Կարդալ ավելին »ՊԵԿ–ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը: Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության հերթական դեպքը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի ...
Կարդալ ավելին »Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան գործով մեղադրանք է ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին
Շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի մահվան պատճառը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում նաև նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆտինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ըն-կերության տնօրենը, հանդիսանալով ...
Կարդալ ավելին »Ավարտվել է Տավուշի Ակնաղբյուր ճանապարհի 2,85 կմ-ի հիմնանորոգումը
Ավարտվել է Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85 կմ ճանապարհահատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Տավուշի մարզում գտնվող ճանապարհը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգել է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն։ Տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն»,- նշված է հաղորդագրությունում։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ