Լուրեր

Միջպետական և հանրապետական բոլոր ճանապարհները բաց են

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Ադ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։ Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Աշտարակի և Վաղարշապատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին ...

Կարդալ ավելին »

Փոփոխություններ` ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում․ նախագիծ

 ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում  փոփոխություններ կատարելու նախագիծը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած  կազմակերպությունների կողմից, և բոլոր ուսուցիչները՝ անկախ իրենց հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի  նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ից 8-ը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նիստի ...

Կարդալ ավելին »

COP28-ի երկրները հանածո վառելիքից «հեռանալու» մասին «պատմական» փաստաթուղթ են ստորագրել

Գրեթե 200 երկրի ներկայացուցիչ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28) համաձայնության են եկել` սկսելու հանածո վառելիքի համաշխարհային սպառման նվազեցումը կլիմայի փոփոխությունը կանխելու համար։ Reuters-ը հաղորդում է, որ սա նման առաջին համաձայնագիրն է, որը պետք է վերջ դնի «նավթի դարաշրջանին»։ Երկրները համաձայնագիրը կնքել են Դուբայում՝ երկու շաբաթ տևող դժվարին բանակցություններից հետո։ COP28-ի նախագահ Սուլթան Ահմեդ ալ Ջաբերը համաձայնագիրն անվանել է «պատմական»՝ հավելելով, ...

Կարդալ ավելին »

Երևանում անկարգություններ հրահրած ՌԴ քաղաքացին Քննչական բաժնի զուգարանի պատուհանից փախուստի փորձ է կատարել

Երևանում անկարգություններ հրահրած ՌԴ քաղաքացին առերես հարցաքննությունից հետո քննչական բաժնի զուգարանի պատուհանից փախուստի փորձ է կատարել: Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում  2023 թվականի դեկտեմբերի 12-ին ձերբակալված անձի և նույն քրեական վարույթով տուժող ՌԴ քաղաքացի Յու․ Մաքսիմովսկայայի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 13-12-23

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով և կազմել 404.12 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 435.52 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.63 դրամով և կազմել 505.80 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 13-12-23

Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 32926.35 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 2354.92 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.15%-ով և կազմել 2968.76 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 16228.75 կետ:

Կարդալ ավելին »

Վրացական համարանիշներով 1154 ավտոմեքենա ստացել է մաքսային ձևակերպում

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ արդեն իսկ 1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, հիշեցնելով, որ կառավարության աջակցության ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Միաժամանակ, կոմիտեն հորդորում է ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից: Ծրագրի մանրամասները`  https://src.am/am/getNews/281

Կարդալ ավելին »

Հայ գերիները հատել են ՀՀ սահմանը․ հայտնի են նրանց անունները

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։ Վարչապետը հրապարակել է զինծառայողների անունները։ 1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի 2. Ավագյան Սերոբ Սուրենի – ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ Միրզոյան

Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև համաձայնագիրը վստահության կառուցման միակ գործընթացը չէ։ «Սա վստահության կառուցման միակ համաձայնությունը չի, որ քննարկվել է։  Քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ ...

Կարդալ ավելին »
ajax-loader