Լուրեր

Երևանի Կիևյան կամուրջը վերանորոգման ընթացքում երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի

Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հատվածային. աշխատանքների ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի։ Այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի   շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ  կամրջի վերանորոգման աշխատանքները 2024 թվականին ամբողջությամբ կավարտվեն:  «Մեր քննարկումների արդյունքում եկանք այն  համաձայնության, որ կամրջի վերանորոգումը լինելու է հատվածային, ըստ այդմ՝ կամուրջը փակ կլինի մաս-մաս:  Հուսով եմ ֆորսմաժորային իրավիճակներ չեն ...

Կարդալ ավելին »

Հայուհին՝ Oscar-ի գլխավոր տնօրեն

Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է։ Այդ մասին հայտարարել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը։ Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը, ինչպես փոխանցում է Hollywood Reporter-ը՝ այդ մասին նշել է Քրամերը։ Մելիդոնյանը սերտորեն կաշխատի «Օսկարի» պրոդյուսերների և ...

Կարդալ ավելին »

Վրաստանն ավելի է գրավում Միջին Արևելքի զբոսաշրջիկներին․ ինչո՞ւ է զիջում Հայաստանը

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրական տվյալներով (GTNA)՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 4 միլիոն 703 հազար 945 զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 80%-ը եվրոպացիներ են, իսկ 4,4%-ը՝ Մերձավոր Արևելքի քաղաքացիներ (գծապատկեր 1): Armenpress-ը համեմատականներ է անցկացրել Հայաստանի և Վրաստանի միջև զբոսածրջության ոլորտում։ Գծապատկեր 1․ 2022 թվականին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը՝ ըստ դոնոր-տարածաշրջանների՝ տոկոսով արտահայտված Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 ...

Կարդալ ավելին »

Երասխի գործարանն Արարատ տեղափոխելու համար 3,5 միլիարդ վարկ կտրամադրվի

Կառավարությունը «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ին ֆինանսավորում կտրամադրի. ընկերությունն Արարատ գյուղում նախատեսում է իրականացնել պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիր: Ըստ հիմնավորման՝ ընկերության կողմից Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է: Երասխում պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերությունը կատարել է շուրջ 2 միլիարդ դրամի շինարարական ծախսեր:   Առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է «Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի

Ճապոնիայի Նոտո թերակղզու շրջանում տեղի ունեցած մի շարք հուժկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 213-ի։Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները։Առնվազն 52 մարդ դեռևս նշված է անհետ կորածների ցուցակում։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 567 է: 

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում

 Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Հունվարի 11-ին համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը    վճարովի պրակտիկան է՝ դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարությունն ուսումնական զորամաս կստեղծի «Կոշ» ՔԿՀ- ի տարածքում

Կառավարությունը Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկը և դրան կից շինություններն ու հողամասը փոխանցել է պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի ընթացքում: «Հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թվականի հունվարի 1-ից ի վեր` ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Կոմիտե՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը և դրանում տեղակայված ...

Կարդալ ավելին »

Դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները խստացվել են

Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար 2022-2023  ուսումնական տարում դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար` մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին՝ բաց, թափանցիկ և մրցակցային հիմունքներով: Հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծումը ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոնիթորինգային կենտրոնի միջոցով կվերահսկի շահումով խաղերի ոլորտը

Շահումով խաղի ոլորտում գործունեություն ծավալող անձանց ցանկացած խաղային արտադրանք միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից պետք է անցնի սերտիֆիկացում։ Հունվարի 11-ին կառավարության նիստին այդ մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ խոսքը բոլոր այն  խաղային սարքավորումների մասին է, որոնց միջոցով հնարավոր է կատարել խաղադրույք և ստանալ շահում։ Ներկայացնելով «Խաղաղային գործունեության կարգավորման մասին» և կից օրենքների փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ Բադասյանը նշեց, որ ...

Կարդալ ավելին »

Սևանում կանխվել է 362 կգ սիգի ապօրինի տեղափոխումը

 Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362 կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն. դրամը։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։          

Կարդալ ավելին »
ajax-loader