Լուրեր

Պարզվել է մարտական դիրքում սպայի սպանության շարժառիթը․ ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է

Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան երկարաձգում է Ռուսաստանի հետ սահմանի փակումը

Ֆինլանդիան կերկարաձգի Ռուսաստանի հետ սահմանի փակումը ևս 4 շաբաթով՝ մինչև փետրվարի 11-ը։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն: Սահմանը նախատեսված էր վերաբացել հունվարի 15-ին, սակայն երկրի Ներքին գործերի նախարարությունը հունվարի 11-ին հայտարարել է երկարաձգման մասին:  Ֆինլանդիան Ռուսաստանի հետ բոլոր 8 սահմանային կետերը փակել էր անցյալ տարվերջին՝ Մոսկվային ապաստան հայցողների և առանց փաստաթղթերի միգրանտների սահմանն անցնելը խրախուսելու մեջ մեղադրելուց հետո: Ռուսաստանը ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 12-01-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.54%-ով և կազմել 73.42 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.26%-ով և կազմել 78.82 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 12-01-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.15%-ով և կազմել 2038.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 23.01 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.07%-ով և կազմել 909.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 12-01-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2245.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.44%-ով և կազմել 8426.00 դոլար, կապարի գինն աճել է 1.58%-ով և կազմել 2117.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.94%-ով և կազմել 16525.00 դոլար, անագի գինն աճել է 1.03%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 12-01-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 37711.02 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 4780.24 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 14970.19 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 11-01-24

 Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 16547.03 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 7387.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 7576.59 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.47%-ով և կազմել 1131.92 կետ:

Կարդալ ավելին »

Արմավիրի քրեական հետախույզները մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ հունվարի 9-ի ցերեկը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով ու մարիխուանայով երկու փաթեթ։ «Արմավիրցի երիտասարդի հայտնածով՝ մեթամֆետամինը ձեռք էր բերել «Տելեգրամ»-ով, իսկ կանեփը քաղել էր վայրաճ թփերից։ Նախաձեռնված քրեական ...

Կարդալ ավելին »

Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման համար կնախատեսվեն խրախուսական նորմեր. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման կապակցությամբ կնախատեսվեն խրախուսական նորմեր։ Պարզաբանման մեջ նշված է. «Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում ...

Կարդալ ավելին »

Երևանից, Թեհրանից և մի քանի քաղաքներից ուղևորված ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հունվարի 11-ին մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթի ինքնաթիռ ընդունել:Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:Մոսկվայից չվերթ իրականացնող Georgian Airways ավիաընկերությունը վայրէջք է կատարել Քութայիսում։ Հետ են վերադարձել Երևանից, Թեհրանից և Բաքվից թռչող ինքնաթիռները: Երևանից Թբիլիսի չվերթն իրականացնում էր Air Dilijans ավիաընկերությունը:Ավելի վաղ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր առաջիկա օրերին եղանակային պայմանների վատացման մասին։

Կարդալ ավելին »
ajax-loader